Հերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար
ՄիջազգայինՀարավդոնբասյան ճակատում ռուսական ուժերը, նախօրեին իրականացված խորը ճեղքումից հետո, շարունակում են ակտիվ գործողությունները: Ռուսական ստորաբաժանումները կարողացան ուկրաինական ուժերին դուրս բերել Նովոդարովկայի և Ռովնոպոլի միջև վերջին դիրքից` սկսելով հարձակումը Նովոդարովկայի վրա (Քարտեղում)
Ուկրաինական կողմը փորձում է համառորեն պահել այդ բնագծերը, հաշվի առնելով, Նովոդարովկան գրավելու դեպքում ռուսական ուժերը դուրս են գալիս հարավային ճակատում ռազմավարական հիմնական նշանակություն ունեցող Գուլյայպոլե-Վելիկայա Նովոսելովկա մայրուղի, եւ այն հատվածում, որը Դնեպրոպետրովսկի մարզին սահմանակից է։
Չնայած, այս հատվածում ուկրաինական կողմն ունի հզոր պաշտպանական համակարգ, որը կառուցել է դեռ 2023 թվականին, եւ այն անցնում է հենց մայրուղու երկայնքով։ Այս հիմնական խնդիրը լուծելու դեպքում ուկրաինական ողջ հարավային գոտին կհայտնվի բավականին բարդ իրավիճակում` ռուսները հնարավորություն կունենան դուրս գալ այդ ողջ պաշտպանական համակարգի թիկունք։