Ռուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկը
ՄիջազգայինՌուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկը: Այս -ակատում, ճիշտ է, համառ մարտեր ընթանում են, բայց մեկ ճեղքումով նման առանցքային բնակավայրի կենտրոնական գոտի դուրս գալու մասին լուրը թեեւ ֆեյկի տեսք ուներ, բայց պարզվում է` իրականություն է: Տաղի ունեցածը ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը մեկնաբանում է այսպես.
«Ոչ մենք, ոչ էլ թշնամին դեռևս չենք կարող լիովին հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Հակառակորդի հասարակությունը ցասման մեջ է, պահանջում մեղավորների գլխամաշկը, իսկ մինչ այդ մեր մարտիկները շրջապատված կռվում են Կուպյանսկի արևելյան (Զաոսկոլ) մասի հենց կենտրոնում։
Ամեն ինչ սկսվեց Լիման Առաջին շրջանից, որտեղից դուրս եկավ տեխնիկայի փոքր շարասյուն (երեք միավոր գումարած տանկ՝ դեսանտով։ Շարասյունը, սկզբում կորցնելով մեկ մեքենա, այնուամենայնիվ` շարժվելով նախ երկաթուղային գծով, այնուհետև Կուպյանսկի փողոցներով, անարգել մտավ դեպի Սվատովո տանող մայրուղին, և այնտեղ, մի փոքր առաջանալուց հետո, իջեցրեց զորքերը: Մեր մարտիկները գրավեցին մի քանի տներ: Նահանջի ժամանակ խոցվեցին և՛ տանկը, և՛ մեր թեթև զրահամեքենաները, բայց նման հաջող ռեյդի փաստը դեռ ստիպում է Zaporebrick բլոգերներին երևակայել, թե ինչպես է դա տեղի ունեցել: Եվ նրանք դեռ չեն հասկանում, թե ինչ կլինի հետո:
Եվ նրանց հասկանալը դժվար չէ։ Ի վերջո, ցանկացած քիչ թե շատ բանիմաց մարդ հասկանում է, որ Կուպյանսկի հյուսիսային հատվածում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը անցքերով լի է ստացվել։ Եվ ոչ միայն արտահոսող, այլ գերհոսող: Եվ եթե նույնիսկ չկարողանանք զարգացնել հետագա հաջողությունները, և մեր դեսանտը կործանվի, սա իսկական ահազանգ է թշնամու համար։
Մինչդեռ, ըստ հակառակորդի, արդեն մթնելուց հետո մեր մեկ այլ շարասյուն ներխուժել է Կուպյանսկ, որը նույնպես կորուստներ է կրել բեկման ժամանակ։ Կատարվողի արդյունքը դեռ պարզ չէ։ Երեկ նրանք իսկապես ֆենոմենալ բան արեցին»։