«Իսկանդերը» կարող է ոչնչացնել Լեհաստանում ամերիկյան բազան. ռազմական փորձագետ
ՄիջազգայինՌուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը, որը տեղակայված է Կալինինգրադի մարզում, կարող է ոչնչացնել Լեհաստանի հակահրթիռային պաշտպանության ամերիկյան բազան Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ուղիղ բախման դեպքում, ասել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։
Չորեքշաբթի օրը Լեհաստանի Ռեջիկովո քաղաքում կբացվի ամերիկյան Aegis հակահրթիռային պաշտպանության բազան։ Արարողությանը կմասնակցեն ինչպես ԱՄՆ ներկայացուցիչներ, այնպես էլ Լեհաստանի բարձրաստիճան ղեկավարությունը։ Նախկինում ԱՄՆ բանակը Լեհաստանում մշտական բազա չուներ։
«Այս համակարգը պետք է կատարեր բալիստիկ հրթիռներ որսալու դեր, այն այժմ ավարտված է, սակայն դրա կառուցումը կասեցվել է այն պատճառով, որ Կալինինգրադի մարզում մենք տեղակայել ենք «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, որոնց թռիչքի հեռահարությունը թույլ է տալիս հասնել այս բազային։ Նախնական արդյունավետությունը, որը նախատեսված էր Ռեձիկովոյի այս բազայի համար, կորցրել է իր արդիականությունը»,- ասել է Լեոնկովը։
Փորձագետը նշել է, որ Լեհաստանի բազայում տեղադրված ռադարն ունակ է հայտնաբերել և հետևել մինչև 300 թիրախ և թիրախավորել մինչև 18 հրթիռ։
Բացի այդ, այն կարող է հայտնաբերել թիրախներ ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա, և հետևաբար կվերահսկի Ռուսաստանի եվրոպական տարածքի մեծ մասը։
«Բայց կա ևս մեկ առանձնահատկություն: Բանն այն է, որ այն օգտագործում է Mk-41 ունիվերսալ արձակման կայանը, որը թույլ է տալիս արձակել ոչ միայն հակահրթիռային հրթիռներ, այլ նաև Tomahawk թեւավոր հրթիռներ։ Քանի դեռ ինչ-որ բան չի թռչել այնտեղ, մենք չենք իմանա՝ դա հակահրթիռային հրթիռ էր, թե՞ «թեւաբոր հրթիռ, որը կարող է ունենալ հատուկ մարտագլխիկ, այսինքն՝ ջերմամիջուկային մարտագլխիկ»,- հավելել է Լեոնկովը։