Մբապեն չկա ու վերջ. Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական հրավիրելու մասին
ՍպորտՖրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպումների հայտացուցակից Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին դուրս թողնելու մասին.
«Ես արդեն ինչ պետք է ասել եմ այդ մասին։ Այստեղ են 23 ֆուտբոլիստներ և վերջ։ Կիլիանը չկա և վերջ, հանգիստ թողեք նրան»,- Դեշամի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Դեշամը ֆրանսիացիների հայտացուցակը հրապարակելուց հետո Մբապեի բացակայությունը մեկնաբանել էր հետևյալ կերպ.
«Այդ հարցը քննարկել եմ նրա հետ և նման որոշում կայացրել։ Այդպես ավելի լավ կլինի։ Մբապեն ցանկանում էր միանալ հավաքականին և որևէ լուրջ պատճառ չկա»,- նշել էր Դեշամը։