Որոշեցի Հայաստանի հավաքականի կողքին լինեն ծանր ժամանակներում. նորանշանակ մարզիչ
ՍպորտՀայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը նախախաղային ասուլիսում խոսել է ազգային թիմը գլխավորելու որոշման ու Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպման մասին։
«Բոլորդ էլ գիտեք, որ այսօր Հայաստանի հավաքականը ծանր վիճակում է, որոշեցի հավաքականի կողքին լինել ծանր իրավիճակում, այլ ոչ թե լավ ժամանակ։ Հետագայում կլինեն գովասանքի խոսքեր, թե՝ ոչ, ես հասկանում եմ, որ կարող է այդպես լինել, սակայն այդ ամենը երկրորդական է։
Համաձայն չեմ, որ Ֆարերյան կղզիների հավաքականը ֆավորիտ թիմ չէ։ Ֆուտբոլում շատ բան է փոխվել, բոլորը սովորել են խաղալ։ Եթե նայենք ֆարերների արդյունքներին, կտեսնեք, որ ոչ մի երկրի թիմ չի կարողացել հեշտ հաղթանակ տանել այս մրցակցի նկատմամբ։ Մենք մեծ հարգանքով ենք մոտենում մեր մրցակցին։
Գիտեք՝ ինչ խնդիր էր դրված հավաքականի առջև․ զբաղեցնել առաջին տեղը և շարունակել։ Բայց, ցավոք, այսօր այդպես չէ։ Այսօր մեր առջև դրված նպատակն առաջիկա երկու հանդիպումն է, պետք է ամեն ինչ անենք, որ հաղթենք։
Ես հավատում եմ մեր երկրպագուներին և շատ լիահույս եմ, որ նրանք օգնելու են մեզ դաշտում։ Երկրպագուները միշտ մեծ աջակցություն են ցուցաբերել հավաքականին։ Նրանց գործոնը բոլորիս համար շատ կարևոր է»,- նշել է Սուրեն Չախալյանը, որը նաև ՀՖՖ տեխնիկական տնօրենն է։
Հայաստան – Ֆարերյան կղզիներ խաղը կկայանա նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 21։00-ին։