Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ռազմավարական գործարք կնքել (տեսանյութ)
ՀասարակությունԱլիևի հետ երբեք այսքան երկար շփում չէի ունեցել, առաջարկել եմ ռազմավարական գործարք կնքել։ Այ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ գոհունակությունս արտահայտել իմ և Ադրբեջանի նախագահի շփումների վերաբերյալ։ Մի քիչ կարող է նույնիսկ տարօրինակ հնչել, որ էդքան երկար խոսակցություն կամ վաղուց կամ ընդհանրապես չէինք ունեցել, ընդ որում զգում էինք՝ գոնե ես՝ մի փոքր կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք մտքեր էինք փոխանակում։
Շատ կարևոր զրույց տեղի ունեցավ։ Կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ոչ միայն պայմանագրերի կարիք, այլ նաև ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք պատրաստվում առաջիկա 100-ամյակների ընթացքում որպես անկախ պետություն կողք-կողքի ապրել։ Սա է ամենաֆունդամենտալ հարցը», - նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։