Սելարայանը` իր մանկության ֆուտբոլային կուռքերի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ-Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ՈւԵՖԱ-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է թե ով է եղել իր մանկության ֆուտբոլային կուռքը.
«Մանկությունս Արգենտինայում շատ հաճելի էր։ Ես ապրում էի այգու տարածքի հարևանությամբ՝ մի վայրում, որտեղ սկիզբ է առել իմ սերը ֆուտբոլի նկատմամբ։ Ես բախտ եմ ունեցել մեծանալ այն ժամանակ, երբ Խուան Ռոման Ռիկելմեն համաշխարհային աստղ էր։ Ինձ շատերն են ասել, որ նրան նման եմ խաղում։ Կարծում եմ՝ դա մանկուց նրա մասնակցությամբ շատ հանդիպումներ դիտելու հետևանքն է։ Ես սիրում եմ գոլային փոխանցումներ կատարել և իմ ուժեղ կողմերից մեկը տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարած հարվածներն են»։