Հայրիկիս հետ եմ ծանոթացել Հայաստանի պատմությանն ու իսկապես սկսել եմ սիրել երկիրը. Սելարայան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ-Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ՈւԵՖԱ-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Հայաստանի ազգային հավաքականն ընտրելու մասին.
«Ես գիտեմ, որ իմ ազգանունը հայկական ծագում ունի։ Հայրիկիս հետ եմ ծանոթացել այս երկրի պատմությանը ու ես իսկապես սկսել եմ սիրել Հայաստանը։ Սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել նրանց անցյալով ու բացահայտել երկիրը։ Երեք տարի անց արդեն հաստատապես կարող եմ ասել, որ ճիշտ որոշում եմ կայացրել»,- նշել է Սելարայանը։