Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին
ՀասարակությունՀունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Մինչև 2020-ին «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող «Մեռելոց» հիշատակի օրը ոչ աշխատանքային էր:
Տեղեկացնում ենք, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ:
Հունվարի 7-ը՝ «Մեռելոց» հիշատակի օրը ոչ աշխատանքային լինել չլինելու մասին պաշտոնական որոշում դեռ չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը: