Կայացավ «Քոչար 360°» ինստալացիա-պերֆորմանսը. ով է Հայաստանից ընտրված միակ պարուհին
ՏեսանյութերՀայաստանը միշտ հայտնի է եղել իր մշակութային հարուստ ժառանգությամբ, որը ներառում է պարի, երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ոլորտները: Այս ժառանգությունը շարունակում են նաև մեր օրերի տաղանդավոր արվեստագետները, ովքեր իրենց եզակի ոճով և մասնագիտական նվաճումներով բարձրացնում են Հայաստանի անունը միջազգային բեմերում: Նրանցից մեկն է Աննա Քալաշյանը՝ պարարվեստի տաղանդավոր արտիստը, ով մեծ հետաքրքրություն է առաջացնում պարարվեստի աշխարհում իր եզակի զգացական մոտեցմամբ ու նորարարական մոտեցումներով։
Վերջին տարիներին Աննա Քալաշյանը համագործակցել է մի շարք ճանաչված արվեստագետների և ռեժիսորների հետ, որոնց շարքում առանձնանում է Ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկին: Նոյեմբերի 6-ին և 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվող «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսում Աննան հանդես եկավ, որպես Հայաստանից ընտրված միակ պարուհի, որտեղ իր մասնակցությամբ կենդանացվեց Երվանդ Քոչարի արվեստի ներաշխարհը՝ պարի, վիդեո-պրոյեկցիայի եւ կենդանի երաժշտության համադրությամբ ֆրանսիացի ևս 2 արտիստների հետ:
Այս նախագիծը բացառիկ հնարավորություն էր ոչ միայն Աննայի, այլև հայ հանդիսատեսի համար՝ մոտիկից ծանոթանալու հայկական գեղարվեստի նուրբ շերտերին:
Աննան, մասնակցելով նման միջազգային բեմադրություններին, ի ցույց է դնում ինչպես իր բարձր արվեստագիտական վարպետությունը, այնպես էլ հայկական մշակույթի հարուստ ավանդույթները՝ դրանք համադրելով ժամանակակից պարային լեզվի հետ: Նրա մասնակցությամբ նման նախագծերը նպաստում են հայ արվեստի ճանաչմանը արտասահմանում, իսկ հայկական բեմերում դրանք արժեքավոր օրինակ են, թե ինչպես կարելի է արվեստի տարբեր տեսակները համատեղելով ստեղծել նորարարական և հուզիչ ստեղծագործություններ: