Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ) Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասին Որքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակ Նիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Համաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)

Եթե ռուսն այստեղ չէ, ապա ընտրությունը լինելու է Թուրքիայի կամ Իրանի հետ. Սերգեյ Շաքարյանց

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ, որը վերջերս ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի կողմից, նշել էիք, որ այլ մանրամասներ կան: Կբացե՞ք փակագծերը:

 — Այս հարցի շուրջ խոսելիս պետք է մի փաստի մասին նշեմ եւ նոր անցնեմ առաջ: Կա մի հանգամանք, որ Բաքվին հասկացնել են տվել, թե մենք գիտենք, որ ձեր տարածքում Իսրայելի, ԱՄՆ-ի, Թուրքիայի բազաներ կան։ Ի պատասխան այդ ամենի՝ Բաքվի կողմից, չգիտես ինչու, բայց ասել են, թե իբր չեն հավակնում լինել որեւէ մի երկրի տարածքի որեւէ մի մասը: Այո՛, ինքներդ շատ ճիշտ եք նկատել, ես նշել եմ ու մեկ անգամ եւս կբարձրաձայնեմ, որ հասունացել է շատ մեծ ռազմավարական սպառնալիքների մի շարք նաեւ մեր նկատմամբ, որի դեմ ներկայիս իշխանությունները ոչ մի պայքարի մեխանիզմ չեն մշակում: Ասեմ ավելին` տպավորություն է, որ, կարծես թե, ամեն ինչ նրանց սրտի ուզածով է ընթանում, որպեսզի ոչնչացնեն Հայաստանն ամբողջությամբ: Այս ամենի մասին, եթե խոսենք, հենց ներկայիս իրավիճակը հաշվի առնելով, ապա Ռուսաստանը, եթե իր ձեռքը քաշեց մեր գլխից՝ կարող եք համարել, որ այլեւս ամեն ինչ ավարտին է մոտեցել: Ասեմ ավելին, Բաքվի պատվիրակն անգամ մատները թափ տալով՝ ասում է սրանց, թե լսե՛ք, ձեր տարածքն էլ է իմը: Ու գլուխները կախ լսում են եւ ենթարկվում:

Հիմա գալով նաեւ քիչ առաջ նշածիս՝ ասեմ, որ եթե չկա Խորհրդային Միություն, իրավիճակը մնում է Իրանի բարի կամքին, որ ինքը չի հնչեցնում, չի պահանջում բոլոր տարածքները, այդ թվում՝ Երեւանը, վերադառնան Իրանի կազմի մեջ: Դե, որ ռուսը չլինի, ապա շատ տարածքներ կանցնեն Իրանի, այլ ոչ թե Թուրքիայի կամ ասենք, հավաքական Արեւմուտքի ինչ-որ տիրույթի տակ: Գնացեք մոմ վառեք, աղոթք կարդացեք, որ բարի կամքով Իրանը հանդուրժում է, այսպես ասած, պուճուրների մանկապարտեզային խաղերը: Բա որ պահանջներ ներկայացներ, ի՞նչ էր լինելու: Պիտի գնային արդեն ոչ թե Բաքու-Երեւան բանակցելու, այլ՝ Թեհրանի հետ բանակցեին, թե՝ ի՞նչ կլինի, բանակցությունների տեսքով խոստովանի, որ դու դեմ չես մեր անկախությանը: Դա հնարավոր է: Այսօրվա վիճակից ելնելով՝ ես նույնիսկ չեմ թաքցնում այն, որ ես կգերադասեմ Իրանի կազմի մեջ լինել, քան, թե Թուրքիայի: Ընտրությունը դա է լինելու՝ կա՛մ Թուրքիայի, կա՛մ Իրանի հետ, եթե ռուսն այստեղ չէ:

Պարոն Շաքարյանց, Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները ինչպիսի՞ քաղաքական հետեւանքների կարող են  հանգեցնել:

— Այստեղ մեկնաբանելու ոչինչ գրեթե չկա, եթե չհաշվենք, որ Եվրամիության եւ Վրաստանի միջեւ նոր չի առաջացել միմյանց չհասկանալու երեւույթը: Մարդիկ քանի՞ անգամ են փորձել դրդել Վրաստանին, որպես պետական միավոր, մասնակցել հակառուսաստանյան պատերազմին՝ ՆԱՏՕ-ի կողմից: Վաղուց պետք է դադարեցնել քողարկված խոսակցությունները: ՆԱՏՕ-ի պատերազմը՝ դա պրոքսի պատերազմն է Ուկրանիայի ձեռքերով կոնկրետ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանը եղել է նախահարձակ, ապա շատ ճիշտ է արել: Չի ցանկացել Երկրորդ աշխարհամարտի նման ինչ-որ անակնկալ հարվածների տակ մնալ եւ դրա համար առաջինը հենց ինքն է հարվածել, ու էլի եմ ասում՝ ճիշտ էլ արել է: Եթե այն ժամանակ Ստալինը մի քիչ համարձակ լիներ եւ առաջինը հենց նա խփեր Հիտլերին՝ ես Ձեզ կարող եմ վստահեցնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը բոլորովին այլ հունով էր լինելու: Հիմա մենք մի փաստի առաջ ենք կանգնած, որ Վրաստանը շուրջ 2,5 տարի ամեն կերպ չի կրկնում նույն իր սխալը: Վրաստանն ասում է, որ 2008 թվականին մենք սխալվել ենք եւ այժմ էլ չենք ուզում կրկնել նույն պատմությունը, որ ռուսական զորքերը գրեթե Թիֆլիսն էին գրավում: Մեր տարածքը փոքր է, եւ մենք էլ նույն բանը չենք ուզում, որպեսզի նորից կրկնվի: Ահա սա է նրանց հնչեցրած միտքը: Նրանք գիտեն, որ իրենց կգրավեն մոտ 120 ժամվա ընթացքում: Եթե չեմ սխալվում անգամ 2008 թվականի օգոստոս ամսի ռազմական գործողությունները եւս շատ երկար չեն ձգձգվել (մոտ մեկ շաբաթ են եղել): Այսինքն` մեկ շաբաթվա գործ է Վրաստանը գրավելն ամբողջությամբ, եւ Եվրամիությունը` որպես ԱՄՆ-ի քաղաքական գործիք, այստեղ գոյություն չունի: Դա անգամ ժամանակին ասել է քաղաքական բավականին ճանաչված այրերից մեկը: Ավելին, վերջինս անգամ ասել է, թե Եվրամիությունն ո՞վ է, Մակրոնն ո՞վ է, Ֆրանսիայի նախագահն ո՞վ է: Ընդամենը շունիկ՝ Թրամփի գրպանում: Այո, ես գտնում եմ, որ շատ ճիշտ է որակել: Ամբողջ եվրոպացիները շունիկներ են, որովհետեւ Եվրամիությունը չի բախվում հիմա Զուրաբիշվիլիի ձեռքերով պատրաստած Վրաստանի կառավարության հետ: Ո՛չ, Զուրաբիշվիլին ընտրվել է որպես Ֆրանսիայի քաղաքացի: Դրա համար մեզ ասում են, որ դա Եվրամիությունն է պահանջում Վրաստանից՝ չընդունել այս կամ այն օրենքը կամ Եվրամիությունը պահանջում է, որ այլասերվածներին Վրաստանում թույլատրեն մինչեւ վերին աստիճան: Գիտենք, իհարկե, որ եկեղեցին այնտեղ կտրականապես դեմ է հանդես եկել նման երեւույթներին եւ այդ պատճառով մենք հասկանում ենք, որ Վրաստանի ընտրությունները չեղան սովորական հերթական ընտրություններ: Դրանք ինչ-որ քաղաքական բավականին կտրուկ իրադարձությունների պատճառ դարձան: Հենց կոնկրետ այդ ընտրությունները եղան մի պատճառ, որ Վրաստանի ներսում եւ Վրաստանի շուրջ նաեւ սկսեցին ինչ-որ սրացումներ, բարդություններ տեղ գտնել: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն կփորձի դրդել Վրաստանին ընկնել պատերազմի բոցի մեջ:

Իրականում անկանխատեսելի արդյունքներ էին: Մենք չենք կարող ասել, որ Վրաստանում այս անգամ կարող է բացառվել «Վարդերի հեղափոխություն» կոչվածը: Ո՞վ չի հասկանում, որ դա եղել է սարքված: Ի՞նչ հեղափոխություն, եթե այն ժամանակվա  Վրաստանի բոլոր իշխանավորները բերել են եւ ափսեով մատուցել են այդ իշխանությունն ու տվել են Սաակաշվիլուն եւ իր կողմնակիցներին: Այս ամենը Ուկրաինայից տարբերվում է միայն նրանով, որ Յանուկովիչին իրականում փորձում էին ֆիզիկապես վերացնել: Ահա, թե ինչու Յանուկովիչը փախել էր ու ապաստանել էր Ռուսաստանի տարածքում, բայց մյուս դեպքերում նման բան չի եղել: Փոխպայմանավորված իշխանության հանձնում է տեղի ունենում: Այսօր Վրաստանի ներսում եւ Վրաստանի շուրջ տեղ գտած սրացումները կարող են բերել ինչ-որ գերպայթյունավտանգ վիճակի: Պատմության էջերում կա Շահ-Աբասի զորքերի առաջխաղացում եւ Թիֆլիսի գրավում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվելՀայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն էՈղջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել էԼիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասինՈրքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակՆիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆՀամաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթներըԱրտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)Ինչու՞ Փաշինյան նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարըԳառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը. երրորդ դատավորն է փոխվումԴեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել «Հետք»ՔՊ-ն այս պահին փակ հանդիպում է անցկացնում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետԺամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց հատվածի երթևեկությունըՔանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին այցելել ՀայաստանԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԱննա Հակոբյանը պաշտպանո՞ւմ է Նազեիին, թե՞ մունաթ է գալիսՓաշինյանի սկանդալային հայտարարությունը. «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է»Քո գլխին են սարքում, այ ընկե՛ր, ձեռի հետ էլ՝ մեր․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)Ապապետականության կնիք ենք կրում․ 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանի կողմից «արմատախիլ արված» կոռուպցիոն սկանդալները հատել են ՀՀ սահմանները. ԴանիելյանՍա է Ձեր «իրական Հայաստանը», որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին (տեսանյութ)Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ. CNNԳուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանըՀայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է Շառլ Միշելի համար․ ՍաղաթելյանՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. ԼավրովԾանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերըԹրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին«Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասինՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքըԱզգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր«Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում«Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ«Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնումՀերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար«Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների«Հրապարակ». ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ«Ժողովուրդ». Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերովՌուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկըԿուրսկի ճակատում բրիտանական Challenger տանկերի և ամերիկյան Stryker զրահափոխադրիչների որս է ընթանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության«Փաստ». Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը«Ժողովուրդ». Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top