Թրամփը հայտնել է՝ ինչ պաշտոն է զբաղեցնելու Իլոն Մասկը
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և նախագահի նախկին թեկնածու և ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն Կառավարության արդյունավետության նոր վարչությունը:
«Այս երկու մեծ ամերիկացիները միասին ճանապարհ կհարթեն իմ վարչակազմի համար՝ վերացնելու պետական բյուրոկրատիան, կրճատելու ավելորդ կանոնակարգերը, վատնվող ծախսերը և վերակառուցելու դաշնային գործակալությունները», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
«Սա ցնցում կառաջացնի համակարգի և բոլորի համար, ովքեր ներգրավված են պետական միջոցների վատնման մեջ», - իր հերթին ասել է Մասկը:
Միևնույն ժամանակ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է նոր գերատեսչության ստեղծման մասին, Մասկը խոստացել է թափանցիկություն ապահովելու համար համացանցում զեկույց հրապարակել գերատեսչության բոլոր գործողությունների վերաբերյալ։
«Ամեն անգամ, երբ հասարակությունը կարծի, որ մենք կրճատում ենք ինչ-որ կարևոր բան կամ չենք կրճատում վատնվող ինչ-որ բան, թող պարզապես տեղեկացնի մեզ»,-ասել է Մասկը:
Նա նաև խոստացել է կազմել «հարկային դոլարների ամենախելահեղ հիմար ծախսերի առաջատար խորհուրդը»։