Գրետա Թունբերգն արդեն Հայաստանում է
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան։ Այս մասին X սոցցանցում հայտնում է լրագրող Արարատ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրետան վրացական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Վրաստանից հետո ժամանելու է Հայաստան բնապահպան ակտիվիստների հետ բողոքի ակցիա կազմակերպելու համար։
Նա նաև հայտարարել էր, որ չի մասնակցելու Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովին։
Ակտիվիստի խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է և ՄԱԿ-ի կողմից կեղծավորության հերթական հերթական դրսևորում, քանի որ Ադրբեջանն ավտորիտար և նավթային երկրի է, որը հայերի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումներ:
«COP 29-ը անցկացնելու է մի երկիր, որն այդքան կախված է հանածո վառելիքից և ծրագրում է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը։ Դա ապտակ է բոլոր այն մարդկանց համար, որոնք տառապում են թե կլիմայի փոփոխությունից, թե ադրբեջանական ռեժիմից»,- հայտարարել էր Թունբերգը։