Ռուսական բանակը գրոհում է Կուրախովոն և գրավել է քաղաքի մինչև 15%-ը: Ռուսական զորքերն արդեն ուժեր են կենտրոնացնում թիվ 3 դպրոցի տարածքում, հայտնում է ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող Deep State ռազմական վերլուծական ռեսուրսը։
Վերջին երկու օրերին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները մեքենայացված գրոհներ են իրականացնում դպրոցի տարածքում:
«Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդը գտնվում է մարտական շփման գծի խորքում, սակայն չկա որևէ ապացույց, որ հակառակորդը վերահսկում է քաղաքի արևելյան հատվածը։ Նման գործողությունների նպատակն է հենակետ ձեռք բերել և ստիպել Ուկրաինայի Զինված ուժերին նահանջել Դոլգայայի հետևում, որը կտրում է քաղաքի արևելյան հատվածը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քարտեզի վրա կարմիր շրջանով նշված է թիվ 3 դպրոցը։
Ավելի վաղ գերմանական Bild հրատարակության ռազմական դիտորդ Յուլիան Ռոպկեն հայտնել էր, որ ռուսական բանակը ավելի քան 1200 մետր խորությամբ առաջ է անցել Կուրախովոյում։