Ռուսաստանը հարձակողական գործողություն է նախապատրաստում, որի նպատակը Դնեպրոպետրովսկ հասնելն է. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը հայտնում է.
«Գլխավոր շտաբի և նախագահի աշխատակազմի մեր բոլոր աղբյուրները հաստատում են տեղեկությունը, որ Ռուսաստանը 2025 թվականի գարնանը հարձակողական գործողություն է նախապատրաստում, որի նպատակը Դնեպրոպետրովսկ հասնելն է։ Կրեմլին հաջողվել է խաղալ Կուրսկի գամբիտը և ստիպել Ուկրաինայի Զինված ուժերին ռեզերվներ/սարքավորումներ ծախսել Ռուսաստանի տարածքում, որտեղ երեք ամիս շարունակ դրանք ջարդում են: Իսկ Սիրսկին, ճնշված նախագահի աշխատակազմի կողմից, չի կարողանում փոխանցել Գլխավոր շտաբի կարծիքը գործողության անիմաստության մասին, ինչը թույլ է տալիս հակառակորդին ռեկորդային տեմպերով գրավել մեր դիրքերը։ Պոկրովսկի անկումից հետո ռուսական բանակը կմտնի օպերատիվ տարածք և կկարողանա հանգիստ առաջ շարժվել Դնեպրի ուղղությամբ՝ հյուսիսից ծածկելով Զապորոժիեն, մինչդեռ կամուրջները քանդելով՝ անհնարին կդառնա քաղաքը պահելը մատակարարումների պատճառով։ Գլխավոր շտաբի համար այս ամենը ակնհայտ բաներ են, բայց քաղաքական գործիչները հետապնդում են իրենց նպատակները և հույս ունեն շահավետ սակարկության հնարավորություն ստանալ, ինչի համար նրանք շարունակում են Կուրսկի օպերացիան՝ չնայած Ուկրաինայի զինված ուժերի հսկայական կորուստներին»։