«Հրապարակ». Գյումրիում ուզում են կրկնել Երևանի փորձը. ընդդիմությունն անակնկալի է եկել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացվեն (կգործի ՏԻՄ օրենքի այն նորմը, որ եթե նիստ է գումարվում, եւ երկու անգամ քաղաքապետ չի ընտրվում, ավագանին լուծարվում է, ու 30 օր անց ընտրություն է նշանակվում), սակայն տեղի քաղաքական դաշտում, մասնավորապես` ընդդիմադիրների մոտ, դեռ ցաքուցրիվ վիճակ է։
Փոխարենը` ռադիկալ ընդդիմադիրները դեռ լռում են։ Մենք տեղեկացանք, որ մի քանի կուսակցությունների ներկայացուցիչները վերջին օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ են կոնսուլտացիաներ իրականացնում, նրան համոզում են առաջադրվել, սակայն պատգամավորը կատեգորիկ մերժում է։