«Հրապարակ». Ինչ փուլում է ՔՊ նախկին պատգամավորի կնոջ քրեական գործը
Մամուլի տեսությունՍեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ բժիշկ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նույն օրը մահացել է: Մեր հրապարակման պահին քրեական վարույթ չկար, ավելին՝ Քննչական կոմիտեն վթարի վերաբերյալ հաղորդագրություն էլ չէր տարածել:
Երեկ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ ասաց. «Դատախազի որոշումով 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»։
Հիշեցնենք, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, որը հեծանիվով մեծ արագությամբ սլացել էր իր կողքով: Նա դիմել էր իրավապահներին՝ դա ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Նրա բողոքի հիման վրա Էջմիածնի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվել էր: Իսկ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է։ Վստահ ենք, որ չի էլ դատվի: