Կուսակիցներին հունից հանել է Քոչարյան Անդոն. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՆոր շշուկներ են պտտվում ՔՊ-ի ներսում առկա իրավիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, ասում են, թե՝ ՔՊ վարչության վերջին նիստը բավական լարված է անցել: Փաշինյան Նիկոլին հանգստացնելուց հետո էլ որոշ ՔՊ-ականներ չեն հանդարտվել։ Մինչեւ վերջինս ստիպված է եղել ասել, որ եթե իր խոսքը չի անցնում, ինքը վեր կկենա, կգնա, կուսակիցները թող շարունակեն իրար ուտել։ Միայն դրանից հետո են կրքերը հանդարտվել: Իսկ կուսակիցներին հունից հանել է Քոչարյան Անդոն, ով անցել է հակահարձակման, թե եթե փորձեք ինձ պաշտոնից հանել, ես էլ մանդատս վայր կդնեմ:
«Դե հիմա քվեարկեք, ուզո՞ւմ եք ինձ մանդատից զրկել»,- իրեն հատուկ իրոնիայով ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: