Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ. Խաչատրյան
ՆերքաղաքականԻշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն ընդունելու մասին հարցի քվեարկությունը։ ՔՊ-ական պատգամավորները, պարզապես, չմասնակցեցին քվեարկությանը, որոշումը չընդունվեց։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ցավով արձանագրում է՝ Ադրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ Հայաստանի Հանրապետության դեմ։
— Ե՞րբ կկարողանանք կանխել դա, երբ այլեւս Ադրբեջանում գերիներ չունենանք։ Ո՞րն է ամենապատեհ առիթը պահանջելու, որ արցախցիները եւ ՀՀ մեր հայրենակիցները վերադարձվեն, եթե ոչ COP29-ը։ Մենք հասկանում ենք, որ եթե այսօր իրենք չվերադարձվեն, ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի։ Միգուցե, ընտրություններից առաջ ինչ-որ լավություն անեն, ում՝ պարզ է։ Այսօր պետք է օգտագործեինք այս առիթը՝ պահանջելու, որ բոլորը վերադառնան։