ՔՊ-ի նվերը Ադրբեջանին
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ կարծիքով՝ իշխանությունն ուներ քաղաքական որոշում` դեմ քվեարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարությանը, ու այդ որոշումն արտահայտեց` պարզապես չքվեարկելով։
— Սա զիջում է, նվեր է Ադրբեջանին, եւ նաեւ Ադրբեջանի համար սա հնարավորություն է արտաքին աշխարհում, տարբեր կառույցներում, տարբեր դերակատարների հետ հանդիպումներում ի ցույց դնելու Հայաստանի իշխանությունների այս մոտեցումը: