«Լուռ գիշերներում». մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը հրավիրում է համերգի
ՄշակութայինՄեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը սիրով հրավիրում է «Լուռ գիշերներում» խորագրով համերգային երեկոյին։ Այն տեղի կունենա նոյեմբերի 19-ին, ժամը 20:00-ին՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահում։
Երեկոյին կհնչեն ռուս կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ արիաներ հայտնի օպերաներից և ռոմանսներ, ինչպես նաև դաշնամուրային ստեղծագործություններ։
Ծրագրում՝ Ն. Ռիմսկի-Կորսակով, Մ. Մուսորգսկի, Պ․ Չայկովսկի, Ս․ Ռախմանինով, Ս. Պրոկոֆև։ Դաշնամուր՝ միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյան։