Լավ էլի, պապ, ես էլ գամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ԲՈՇԻ ՅՈՒՂԸ ՈՐ ՇԱՏ Է ԼԻՆՈՒՄ
(«ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԵԼՆ Է»` ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐ ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԲՏԱ նախարարի` «Մոտ երկու ամսից հայկական արբանյակը կընկնի», բայց կարեւորը միլիոնավոր դոլարների ծախսը չէ, այլ` օլիմպիական սկզբունքը, մասնակցությունը:
**
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՎ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
(COP-29-Ը ՄԱԿ-Ի ԿԼԻՄԱՅԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՆԻԿՈԼԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ-ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլ- Լավ էլի, պապ, ես էլ գամ:
Իլհամ- Այ տղա, ասացի երեսդ Բաքվում չտեսնեմ, համ էլ ճաշկերույթ չի լինելու, գալիս ես, ինչ անես:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԻՐ ՔԵՌՈՒ ՀԵՏ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Քանի եգանը պաշտոնի է, քեռին պիտի միլոններ աշխատի:
**
ЛАСКОВЫЙ МЕРЗАВЕЦ
(ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ՈՒՂԵԿՑՈՂ ՍԵՎԱՄՈՐԹԻ ԵՐԳԸ` ՈՒՂՂՎԱԾ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ)
Я шоколадный заяц, я ласковый мерзавец, я сладкий на все сто, о-о-о.
Карамельки и ириски тают прямо на глазах…
**
ЧЕСТЬ ИМЕЮ
(ԻԼՈՆ ՄԱՍԿԻ ՇՈԼՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ՇՈԼՑԸ ՀԻՄԱՐ Է» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ` «ԴԱ ԻՆՁ ՊԱՏԻՎ Է ԲԵՐՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ համաշխարհային գրականագետների, եթե Դոստոեւսկին վերակենդանանար, կգրեր նոր թրիլլեր` «Պատվավոր ապուշը» վերնագրով։
**
ՇԱԲԱԹՎԱ ԵՐԳԸ
А, в Африке реки вот такой ширины,
А, в Африке горы вот такой вышины,
Ах, крокодилы, бегемоты, Ах, обезьяны, кашалоты,
Ах, и зеленый попугай!
Ах, и зеленый попугай!
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԱՎԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՄԱՆ ՆՈՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ 9 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԱՎԵԼ ԳՈՒՄԱՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ավինյանը գողերից գողացավ, Նիկոլը տեսավ, զարմացավ։
**
ԽՈՐԵՆԱՑԻՆ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ Է
(«ԱՍՈՒՄ ԵՔ՝ ՁԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ, 40 ՀԱՏ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱ, Ո՞Ր ՄԵԿԸ», Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՔՐԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻ` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ողբամ քեզ, հայ ժողովուրդ, քանզի երեսփոխաններդ հանցագործ են։