Տեսեք՝ ինչ շախ ու մատ եմ անելու մարզպետին. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, ով պատրաստվում է վայելել հայրաքաղաք Գյումրիի համայնքապետի պաշտոնը, ասում են՝ այս օրերին բավական նեղսրտած է։ Իսկ պատճառը, ըստ ՔՊ տեղի մեր աղբյուրների, Շիրակի մարզպետի հեռահար «հարձակումներն են» իր անձի շուրջ։ Այլ կերպ ասած՝ մարզպետը, ով տանել չի կարողանում Կարենին, «քսիֆներ է» ուղարկում Փաշինյանին, թե՝ վերջինս այդքան էլ վստահելի կադր չէ, իսկ որպես խոսքի առհավատչյա, ապացույցներ է ուղարկում շեֆին։ Ասում են՝ սա Կարենին նյարդայնացնում է մի այլ կարգի, բայց, միեւնույն ժամանակ, մտերիմների մոտ գլուխ է գովացել, թե տեսեք՝ ինչ շախ ու մատ եմ անելու մարզպետին։