Կա՞ հարց լուծող մի անհատ կամ ուժ, եթե՝ ոչ, համագործակցելուց բացի, այլ տարբերակ չունենք. Վարդանյան Դու ո՞վ ես, այ համբալ, որ իմ ու ժողովրդի անունից խոսաս. Նարեկ Մալյան ԱՄՆ-ում գնալով տարածվում է վարկածը, որ Կալիֆոռնիան հրկիզվել է անօդաչուների միջոցով (Տեսանյութ) «Էվրիկա» մասնավոր դպրոցում աշակերտուհիներից մեկը հղիության պատճառով ընդհատել է ուսումը Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին. Արտակ Զաքարյան Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը (լուսանկարներ, տեսանյութ) Բիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից» Հակոբյան Աննան ինքն իրե՞ն է փիառում, թե՞ մարդուն է առաջ բրդում.Armenian info Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքին Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանից

Մարությանն իրեն բնորոշ կերպով կապիկություններ է անում փողոցում. Անի Խաչատրյան

Ներքաղաքական

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը սոցցանցում հեգնել է, թե՝ Վրաստանի եւ ԱՄՆ ընտրություններից հետո «Եվրաքվեն» հետ կբաժանի հավաքած ստորագրությունները: Հատկանշական է, որ վերոնշյալ կուսակցության մյուս համահիմնադիրն ու ղեկավարը նախկին «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն է, ով ժամանակին խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի առաջին ջահակիրներից էր: Թե ի՞նչ է փոխվել նրանց աշխարհայացքում, այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»-Ը ԵՎ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ «ՊՐՈԹԱԹԱՐԱԿԱՆ ԵՆ»

Տիկին Խաչատրյան, ինչպե՞ս հասկանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադրի գրառումը՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի ընտրություններից հետո. Թանդիլյանն ու Առաքելյանը դարձել են պրոռուսակա՞ն:

«Ապրելու երկիր»-ը եւ Մանե Թանդիլյանը վաղուց «պրոթաթարական են», եւ իրենք Հայաստանը տեսնում էին Թաթարստանի նման: Երեւի, իրենց պատկերացմամբ՝ ստորագրահավաքը պետք է լիներ Թաթարստանում, եւ խորհուրդ կտամ իրենց ստորագրահավաք սկսել հենց այնտեղ, քանի որ իրենք չեն պատկերացնում ու չգիտեն՝ ինչ է նշանակում «Եվրաքվեն» ու նրա շուրջ հավաքված 60 հազար քաղաքացու ստորագրությունը:

Ի դեպ, տարբեր քաղաքական վերլուծություններով վարկած կա, որ «Եվրաքվե»-ն` որպես օրենսդրական նախագիծ, չի անցնի, բայց վաղը արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվ դերակատարները կմասնակցեն՝ «Եվրաքվե» դաշինքով: Որքանո՞վ է սա իրատեսական:

«Եվրաքվեի» նախաձեռնությունը ոչ մի կերպ կապ չունի 2026 թվականի ընտրությունների հետ: Եթե կապ ունենար, ապա 2026-ի ընտրություններն ավելի մոտ կանեինք: Դա մեզ համար այս պահին է կարեւոր, այս պահին է անհրաժեշտ, եւ դա արվում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, ու Ազգային ժողովը ինքը պետք է որոշի՝ արդյոք ընտրում է ՀՀ անվտանգությունը, թե՝ ոչ: Խորհրդարանն իր քայլով ցույց կտա՝ ի՞նչն է նախընտրում: Ասեմ, որ «Եվրաքվեն» նախաձեռնություն էր, որին միացել էին քաղաքական ուժեր, հասարակական կազմակերություններ: Դա նախաձեռնություն էր եւ ոչ մի դաշինքային քննարկում չի եղել: Ապագայում կլինի՞ քննարկում, ասել չեմ կարող: Կրկնում եմ՝ այս պահին ՀՀ-ին սպառնացող վտանգներին եւ անվտանգությանը միտված նախաձեռնություն էր: Դաշինքի եւ ապագա ընտրությունների հետ ոչ մի աղերս չուներ: Շատ կցանկանամ, որ այս նախաձեռնությունը եւ այս նախաձեռնության քաղաքական ուժերին ոչ մի կերպ չկապեն 2026-ի ընտրությունների հետ:

Խորհրդարանում «Եվրաքվե»-ի տապալման դեպքում հնարավո՞ր է Երեւանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը որոշի դադարեցնել Եվրամիության անդամակցությանը դեմ քվեարկող իշխանության հետ համագործակցությունը:

Ես լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գտնվող քաղաքական ուժերը մի պահ կմտածեն Հայաստանի անվտանգության համար եւ մեր նախաձեռնությանը կտան դրական եզրակացություն: Սակայն, այնուամենայնիվ, եթե չստանանք դրական արդյունք, Երեւանի ավագանիում մեր կոալիցիան ոչ մի կապ չունի քաղաքական կոալիցիայի հետ: Սա Երեւանի շրջանակներում ստեղծված քաղաքային կոալիցիա է, եւ ամբողջ գործունեությունը միմիայն Երեւանի քաղաքապետարանի շուրջ է:

«2018-ԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԱՆԿԱՑՆԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ»

Անդրադառնանք քաղաքային խնդիրներին. ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Այս մասին հայտարարում է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու արդեն իսկ մի քանի հազար ստորագրություն է հավաքել: Նպատակն այն է, որ արդյունքում ավագանու որոշման նախագծով ստիպեն հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։ Կգնա՞ք զիջման:

Ո՛չ, չենք գնալու զիջումների, որովհետեւ տրանսպորտային համակարգը ոչ թե թանկանում է, այլ բարելավվում է: Մենք 100 տարվա «մահվան գազելներից» անցել ենք քաղաքակիրթ տրանսպորտի, որի քանակը նորից ավելանում է, եւ հետեւաբար սա թանկացում չէ, սա բարեփոխում է: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, շատ ծիծաղելի է: Ես ուզում եմ ինքը գա եւ կանգնի քաղաքապետարանի ամբիոնում, ներկայացնի իրենց նախագիծը եւ պատասխանի մեր մի քանի հարցերին: Օրինակ, 2018 թվականին ինչո՞ւ էր պատրաստվում թանկացնել տրանսպորտը: Ինչ այսօր կատարվում է, դա 2018-ից արդեն իսկ նախատեսված էր՝ երբ գնվեցին առաջին ավտոբուսները: Երբ կգա արտոնությունների փաթեթը, որը հսկայական է, կքննարկվի, ավագանու նիստի ժամանակ կհրապարակվի, դրանից հետո կխոսենք տրանսպորտի «թանկացումից»: Վստահաբար ասում եմ՝ տրանսպորտային համակարգը չի թանկանում, այլ բարելավվում է: Այո՛, լինելու են փաթեթներ, որոնք բարձր գին կունենան, բայց այդ փաթեթները երեւանցիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նեղություն չեն տալու: Ամենաթանկը լինելու է մեկանգամյա օգտագործման փաթեթը, որից օգտվելու են 90%-ով օտարերկրացիները: Չեմ կարող այս պահին ավելի մանրամասնել արտոնությունների փաթեթը, սակայն երբ գա պահը՝ մի քանի օրից, այն ժամանակ կխոսենք:

Հայկ Մարությանը շատ լավ գիտեր, եւ մենք հայտարարել էինք, որ շուտով քննարկվելու է արտոնությունների փաթեթ, սակայն իրեն բնորոշ կեցվածքով՝ այժմ փողոցում կապիկություններ է անում: Կրկնում եմ, ինքը թող գա ու կանգնի երեւանցիների դիմաց եւ պատասխան տա՝ ինչո՞ւ էր 2018 թվականին պատրաստ թանկացնել տրանսպորտի գինը: Հայկ Մարությանն ամենավերջին մարդն է, ով իրավունք ունի խոսելու տրանսպորտի թանկացումից: Նա նաեւ պիտի Քաղաքապետարանի ամբիոնից պատասխան տա, թե ինչու է տարբեր ձեւերով խաբում մարդկանց ու ստորագրություններ հավաքում: Վառ օրինակներ կան արդեն մամուլում շրջանառվող, թե ինչպես է նա մարդկանց խաբում եւ ասում՝ երեքանգամյա երթեւեկության համար պետք է վճարեք 900 դրամ: Ստում է Հայկ Մարությանը եւ մանիպուլացնում: Այստեղ կա նաեւ Երեւանի քաղաքապետարանի մեղավորությունը: Վատ են իրազեկել բնակչությանը, ինչի արդյունքում հայկմարությանականները կարողանում են ստորագրություններ հավաքել:

Առհասարակ, այն քաոսը, որը տիրում է այս օրերին՝ տրանսպորտի հետ կապված, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում, կիսո՞ւմ եք ողջ պատասխանատվությունը ՔՊ-ի հետ:

Ցանկացած նոր անցում, փոփոխություն իր հետ բերում է դժվարություններ: Ունենում է թերություններ, որոնք ժամանակի ընթացքում շտկվում են, եւ տրանսպորտային ցանցի այս նոր ներդրումն ու անցումը որոշակիորեն դժվարություններ են առաջացնում քաղաքացիների համար: Հասարակությունը սովորելու է քաղաքակիրթ ձեւով տրանսպորտից օգտվել, եւ ժամանակի ընթացքում թերություններն էլ շտկվելու են: Վստահ եմ, որ այս տրանսպորտային ցանցը լինելու է այս ժամանակաշրջանում կոալիցիոն իշխանության լավագույն ներդրումներից մեկը, որը դեռ երկար է հիշելու ՀՀ քաղաքացին, քանի որ ապագայում, մենք բոլորս կհասկանանք, թե ինչ կարեւոր բան է արվել: Սա դեռ տարիներ առաջ պետք է արվեր: Բարեփոխումները միշտ դժվարությունների են հանդիպում, ու դժվարությունների գնում են ուժեղ մարդիկ, ովքեր չեն մտածում իրենց վարկանիշի մասին: Հետեւաբար, այո՛, մենք կիսում ենք այս պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ համատեղ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Կա՞ հարց լուծող մի անհատ կամ ուժ, եթե՝ ոչ, համագործակցելուց բացի, այլ տարբերակ չունենք. ՎարդանյանԴու ո՞վ ես, այ համբալ, որ իմ ու ժողովրդի անունից խոսաս. Նարեկ ՄալյանՀանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները կարող են իրենց բանկային քարտերով նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. ԿոստանյանԱՄՆ-ում գնալով տարածվում է վարկածը, որ Կալիֆոռնիան հրկիզվել է անօդաչուների միջոցով (Տեսանյութ) «Էվրիկա» մասնավոր դպրոցում աշակերտուհիներից մեկը հղիության պատճառով ընդհատել է ուսումըՆիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին. Արտակ ԶաքարյանԱԺ-ում քննարկվել են էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկի ընդլայնման հարցը և համակարգի խնդիրներըԱնկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու ծրագրի ժամկետը երկարաձգվել է, հետվճարից կարող են օգտվել նաև արցախցիներըԱզգային անվտանգության մարմինների աշխատակիցները նշեցին իրենց մասնագիտական տոնը (լուսանկարներ, տեսանյութ)Ավիացիոն աղմուկի ազդեցությունը կարող է մեծացնել սրտի նոպաների առաջացման հավանականությունը. American College of CardiologyԲիչախչյանը կարող է հեռանալ «Պոգոնից»Արհեստական բանականությանը սովորեցրել են պարզել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակների ընթացքը եւ ծանրությունը Հզոր երկրաշարժից հետո ռոբոտ փոշեկուլը փախել է տնիցՀակոբյան Աննան ինքն իրե՞ն է փիառում, թե՞ մարդուն է առաջ բրդում.Armenian infoՆախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը. աղջիկը փորձել է վերջ տալ կյանքինԾնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի 2-րդ որդին. հուզիչ կադրեր`ծնարանիցԳիտնականներն առաջարկել են Կենտավրոսի Ալֆային զոնդ ուղարկելու միջոց. Այն կարող է տեղ հասնել ընդամենը 40 տարումՁեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է խաղաղության կարևոր տարրը․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՓաշինյանինԹեհրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրականացմանը․ Իրանի ազգային ԱԽ քարտուղարը՝ ՓաշինյանինԲերեք երջանկություն. երկու տնային բույս ​​հաջողության համար 2025 թվականինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» IBA ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԵԿՈՆՄասկը Կալիֆոռնիայի իշխանություններին համարում է ամենավատը հրդեհների ֆոնինԻնչո՞ւ մարդկանց գումարը պետք է կորի, ինքնաթիռի տո՞մս է, ի՞նչ է.Փորձագետը ուղեվարձի թանկացման եւ «բարեփոխումների» մասինՊեսկովը գնահատել է՝ որքանով է հավանական Պուտին-Թրամփ շփումներըԹրամփը մտադիր է վերափոխել աշխարհը՝ ստեղծելով թրամփյան նոր աշխարհագրություն․ Մեդվեդև«Աղջիկ, դու այլևս Կանադայի նահանգապետը չես, ուստի կարևոր չէ, թե ինչ ես ասում»․ Մասկը՝ ԹրյուդոյինԴանիայի ԱԳՆ-ն չի բացառել՝ Գրենլանդիան կարող է դուրս գալ երկրի կազմիցՉենք տեսել, չենք լսել․ Կրեմլը՝ Ալիևին վիրավորելու մասին«Պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը»․ ՊեսկովԱլիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանը կհիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ինՎերջին օրերին Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել․ ՊեսկովԶուրաբիշվիլին կմասնակցի Թրամփի երդմնակալությանըՆախորդ տարի ՀՀ շուկա է մուտք գործել 5 նոր ավիափոխադրող. ՏԿԵ նախարար (տեսանյութ)Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունությամբ. Պեսկով Սրանք պետություն ասվածը հասկանում են լավ ապրել, բարեկեցիք կյանք ունենալ, Հայտնաբերվել են գողացված մեքենաների կողային հայելիների մի ամբողջ պահեստ. վարորդների ակցիայի հետքերովՏրանսպորտի սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցողները կարող են նույնականացում անցնելՄեքենաների վառելիքը «ֆուլ» սպասում ենք, տուժված քաղաքներն ահավոր վիճակում են. ինչ վիճակ է ԳլենդելումԵթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն՝ թոշակն առձեռն կստանա, թե քարտով. ՓաշինյանՈվքեր մեծարում են ԼՏՊ-ին, ազնիվ չեն իրենց լսարանի հանդեպ. Տիգրան ՔոչարյանԹրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Չինաստանին շահագործել Պանամայի ջրանցքըՇՏԱՊ. Կրակը խժռում է Կալիֆոռնիան«Ես չգիտեմ Գրելանդիայի հարձակման որևէ պլանի մասին»․ ՊենտագոնԱղքատն աղքատ է` իր խնդիրն է, ո՞վ է ասել, որ պատասխանատուն մենք ենք. Նիկոլ ՓաշինյանԹրամփը Կալիֆորնիայի նահանգապետին կոչ է արել հրաժարական տալՄասկը քննադատել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը«Հարյուրավոր հայեր կորցրել են իրենց բնակարանները»․ Կալիֆորնիայում բռնկված հրդեհների հետևանքները (տեսանյութ)Ո՞նց ա ցածր աշխատավարձը, բողոքների առնվազն մի մասը չի գնում աշխատելու շինարարությունում․ Փաշինյան (տեսանյութ)Մենք հազիվ մեր ֆինանսների նախարարության հետ ենք լեզու գտնում. ԱԳ նախարարը՝ դեսպանատներում հերթերի մասինՈչ ոգևորվելու շատ բան կա, ոչ էլ լարվելու որևէ բան կա․ Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top