ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովին Նիկոլ Փաշինյանի էվոլյուցիան Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն է Ողջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել է Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ) Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասին Որքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակ Նիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ

Քաղաքաքանդը

Վերլուծություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քթի տակ՝ մայրաքաղաքում, չտեսնելով, թե ինչ ավեր է կատարվում, որոշել է զավթել Գյումրիի քաղաքային իշխանությունը: Աշուղ Ջիվանին կասեր. «Խելքին աշեցեք…»: Ու խնդիրը միայն տրանսպորտի թանկացման շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակը չէ, որ ոլորտին մոտենաս, նույն պատկերն է՝ ավանտյուրա ու թալան: 2806-ամյա քաղաքն այսպես քանդել, նույնիսկ թշնամիներին չի հաջողվել: Բանը հասել է անգամ նրան, որ 2018-ի էյֆորիայի ներքո քաղաքապետի աթոռին հայտնված Հայկ Մարությանն է նույնիսկ սկսել քննադատել իր սրտի իշխանությանը:

Օրինակ, ո՞ր քաղաքապետի մտքով կանցներ, որ կարելի է փողոցներն էլ վաճառել, բայց արի ու տես, որ «Ասենք, կանենք» կարգախոսի ներքո՝ ՔՊ-ն սա էլ կարող է անել: Քաղաքաշինության ոլորտում առկա խախտումներն ուղղակի աղաղակող են: Ինչպես Փաշինյան Նիկոլը կասեր, գործում է հայտնի բանաձեւը. «Խախտի՝ փողը տուր, էլի փող տուր՝ էլի խախտի, էլի փող տուր՝ էլի խախտի»: Շինարարական «բում»-ով պարծեցող քաղաքային իշխանությունը Երեւանն ի վերջո հասցնելու է կատարյալ կոլապսի: Չկան անհրաժեշտ կոմունիկացիաներ, կոյուղիներ, ճանապարհներ, բայց շենքերն օր օրի սնկի պես աճում են: Իսկ քաղաքաշինական նորմերի մասին ոչ ոք չի խոսում: Կարեւորը՝ փողը գետի պես հոսում է ոմանց գրպանները: Իսկ օդի աղտոտվածության մասին էլ չասենք, հարցրեք յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որի համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես է երեւանցին թթվածնի փոխարեն՝ ցեմենտ-բետոն շնչում ու ապրում:

Նշեցինք ճանապարհների մասին, հիշեցինք գծանշումները, որոնք դարձել են գրատախատակի վրա սեւագիր, մի հատ անձրեւը բավարար է, որ դրանից ոչինչ չմնա, եւ հաջորդ օրը նորից գծեն ու ջնջեն: Ընդ որում՝ երբ քաղաքի խցանումներն արդեն դարձել են վնասակար վարորդների առողջության եւ ուղեւորների նյարդերի համար: Անգամ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար ճանապարհ փակող տաքսիստներն են սկսել «հիշել» պատասխանատու այրերի անցավորներին ու մերձավորներին…

Իսկ պատասխանատուների մոտ իսպառ բացակայում է հանրային շահի առաջնահերթությունը: Տպավորություն է, որ բոլորը բիզնես շահեր են հետապնդում, իսկ թե ինչ կլինի հետո՝ առաջնորդվում են Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի սիրուհու՝ մարքիզուհի դը Պոմպադուրի պատգամով. «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»:

ԻՆՉՊԵՍ Է ԾԱՂԿՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՔՊ-Ի ՕՐՈՔ

Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե՝ «2018-ի հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքները՝ արդարությունն ու կոռուպցիայի վերացումն է»: Այն, որ արդարություն չկա, ամեն օր քաղաքացին զգում է սեփական մաշկի վրա, իսկ կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլ ծաղկում է ապրում: Ավինյան Տիգրանի ղեկավարած քաղաքային իշխանության որ օղակին բզում են, տակից մի կոռուպցիոն մեծ սկանդալ է դուրս գալ: Հերթականն իրեն ուշացնել չտվեց:

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի եւս մեկ աշխատակից ու մեկ քաղաքացի։ Քրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Ըստ նախնական տեղեկությունների` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։ Մամուլում առկա հրապարակումների համաձայն` նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու եւ Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար: Քրգործ չէ է, զավեշտ է, զավեշտ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ հերթական սկանդալն էր պայթել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանում: ԱԱԾ-ն ու ՔԿ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական ու վարույթային գործողություններ իրականացրին, որից հետո վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ համակցված 30 միլիոն դրամ գրավով, իսկ նրա երկու տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին։ Հետո էլ տնային կալանքի տարված Արամ Ազատյանը կալանավորվեց: Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթով քննության առարկա են ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի եւ շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանգամանքները:

Ու սրանք դեռ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող ամենացցուն դեպքերն են: Ահա թե ովքեր են օրվա իշխանության հատընտիր կադրերը: Ու նույն իրավապահ մարմինները չեն ասում, որ «ձուկը գլխից է հոտած»: Քաղաքագլխում նստածներն էլ «փուռն» են տալիս հերթական իրենց կադրին ու սրբի դեմքով մնում իշխանական աթոռներին:

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Իսկ քաղաքացին դեռ անակնկալի է գալիս, որ տրանսպորտի թանկացումն այլեւս սարերի հետեւում չէ: Ու մոռանում են, որ քաղաքային տրասպորտը իբր բարելավող իշխանությունը, միջքաղաքային տրանսպորտի հերը վաղուց է անիծել: Գիտե՞ք, թե Երեւանից մարզեր տրանսպորտը, որտեղից է գնում: Տրամաբանությունը կհուշեր, որ ավտոկայանից, բայց՝ ոչ, իրականում՝ որտեղից պատահի: Ահա նաեւ քաղաքի մշտապես խցանումների պատճառներից մեկը: Հայտնի «Ռայկոմում» շարվեշարան կանգնած մեքենաներն ու գիծը նայողները, կարծես, օրենքից դուրս լինեն. այնտեղ գործում են իրենց «պանյատները»: Երեւի, անգամ ջունգլիներում կան որոշակի կանոններ, բայց ոչ Երեւանում: Ու այս խնդիրները թողած՝ ի՞նչ է անում քաղաքապետարանը, թանկացնում է տրանսպորտը: Փաստացի 1 ուղեւորության արժեքը տրանսպորտով ներկայիս 100 դրամի փոխարեն՝ դառնում է 300 դրամ: Քիչ է որ ստիպողաբար հրամցնում են իրենց Tellcell-ը, թե բա՝ տրանսպորտով երթեւեկելու համար պիտի ունենաս QR կոդ, մի բան էլ հունվարի 1-ից եռակի թանկացնում են տրանսպորտը:

Մեքենաների կայանման համար կարմիր գծերը թանկացրին, փաստորեն, բավարար չէր, ախորժակն ուտելուց է բացվում: Ընդ որում՝ այն դեպքում, երբ կարմիր գծերն էլ թանկացնում էին՝ ասելով, թե դրանով բեռնաթափում են  քաղաքը: Իրոք, լավ բեռնաթափել են, մեքենաները թափվել են իրար գլուխ, քաղաքացիներն էլ՝ իրար, անգամ մետրոն է դարձել ոչ թե հարմարավետ, այլ «ճխտված» տրանսպորտ: Ի դեպ, թող մարզերում էլ շատ «արխային չընկնեն», արդեն իսկ կան փորձագիտական կարծիքներ, որ Երեւանից հետո՝ տրանսպորտը դոմինոյի էֆեկտով թանկանալու է բոլոր տեղերում:

Եվ սա կոչվում է քաղաքային տնտեսություն, այս վիճակում քաղաքը նույնիսկ ՀՀՇ-ի օրոք չէր եղել: Կործանվող մայրաքաղաքը փրկություն է աղերսում ՔՊ-ականներից, մասնավորապես՝ ավիՐյանականներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովինՆիկոլ Փաշինյանի էվոլյուցիանՏիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել․ քրեական վարույթ է նախաձեռնվելՀայաստանը տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրն էՈղջույն, սպիտակամորուս․ Փաշինյանը սափրվել էԼիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի cover տարբերակը (ՎԻԴԵՈ)Մի քանի հոգի հելել, գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել. Աղազարյանը Կիլիկիայի մասինՈրքան է ծերացել սիրված դերասան Արմեն Մարությանը. Նա անճանաչելի է դարձել. Բացառիկ հոլովակՆիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”... ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆՀամաշխարհային ղեկավարները ստիպված կլինեն հարմարվել Թրամփի անկանխատեսելիությանը. Bloomberg«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսում է չվերթներըԱրտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)Ինչու՞ Փաշինյան նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարըԳառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը. երրորդ դատավորն է փոխվումԴեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել «Հետք»ՔՊ-ն այս պահին փակ հանդիպում է անցկացնում ՀԾԿՀ նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետԺամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Բուզանդի փողոց հատվածի երթևեկությունըՔանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին այցելել ՀայաստանԶՈւ ԳՇ պետն այցելել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաԱննա Հակոբյանը պաշտպանո՞ւմ է Նազեիին, թե՞ մունաթ է գալիսՓաշինյանի սկանդալային հայտարարությունը. «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է»Քո գլխին են սարքում, այ ընկե՛ր, ձեռի հետ էլ՝ մեր․ Արթուր Խաչատրյանը՝ Հովիկ Աղազարյանին (տեսանյութ)Ապապետականության կնիք ենք կրում․ 600 տարի եղել ենք գաղութ, հպատակ. Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանի կողմից «արմատախիլ արված» կոռուպցիոն սկանդալները հատել են ՀՀ սահմանները. ԴանիելյանՍա է Ձեր «իրական Հայաստանը», որը, կներեք, շատ այլանդակ տեսք ունի․ Քրիստինե Վարդանյանը` Փաշինյանին (տեսանյութ)Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ. CNNԳուրգեն Արսենյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի շրջանակում Լավրովի կազմակերպած հանդիպմանըՀայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման պահանջի բարձրաձայնումը նվազագույն բարոյական պարտականություն է Շառլ Միշելի համար․ ՍաղաթելյանՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. ԼավրովԾանոթը իրեն տարել է մոթել, զրկել ազատությունից, փորձել բռնաբարել և իրենից հափշտակել 20 մլն դրամԻրանցի փորձագետները բարձր գնահատեցին ԶՊՄԿ-ի անվտանգային չափանիշները՝ հերքելով Ադրբեջանի կեղծ թեզերըԹրամփի ապագա վարչակազմում կան հայամետ գործիչներ. Սուրեն ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին«Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասինՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքըԱզգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր«Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում«Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ«Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնումՀերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար«Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների«Հրապարակ». ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ«Ժողովուրդ». Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերովՌուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկըԿուրսկի ճակատում բրիտանական Challenger տանկերի և ամերիկյան Stryker զրահափոխադրիչների որս է ընթանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top