Լաշա Տալախաձեն պատգամավոր է դարձել և չի մասնակցի աշխարհի առաջնությանը
Սպորտ«Վրացական երազանք» կուսակցության ցուցակով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրված եռակի օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն բաց կթողնի դեկտեմբերի 4-ից 14-ը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվելիք ծանրամարտի աշխարհի առաջնությունը, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը։
Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, եռակի օլիմպիական չեմպիոն Կախի Կախիաշվիլին հույս է հայտնել, որ Տալախաձեն կմասնակցի 2026-ին Բաթումիում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը եւ կնվաճի 2028թ․ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Լաշա Տալախաձեն նաեւ աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն է։