Հայաստանում՝ ինչպես Սիցիլիայում.իրավապահների անգործությունը պիկին է հասնում
ԹեմաՀանրությունը աչքը բացում ու հերթական այլանդակության մասին է լսում: Եվ բոլոր այդ հանցագործություններն իրենց բնույթով լպիրշ ու ցինիկ են:
Մեր երկրում, ապահով ապրում են իրական հանցագործները, իսկ նորմալ քաղաքացիները ամեն պահի ենթակա են «սամասուդի»:
Երկրում կրիմինալ իրավիճակը շտկելու, բացահայտ բանդիտիզմին վերջ տալու փոխարեն, անհայրենիքները բոլոր ամեն կերպ փորձում են փրկել իրենց սանձարձակ դեմքը:
Այն, որ Հայաստանը վերջնականապես դարձել է կրիմինալ երկիր, բոլորն են հասկանում. կրիմինալն ամենուրեք է եւ տոնում է իր լիակատար հաղթանակը:
Չկա մի ոլորտ, որտեղ կրիմինալը ներկայացված չլինի ամենաբարձր մակարդակով:
Որեւէ մեկը չի կասկածում, չէ՞. կրիմինալը ծանրակշիռ ներկայություն ունի՝մեր իրականության մեջ: Եւ այս ամենի համար, չկա գեթ մեկ պատասխանատու. իրավապահ համակարգում տեղավորվածները ՝ մեծ մասամբ կոմֆորմիստներն են, ովքեր ըստ էության թքած ունեն վխտացող կրիմինալի, արատավոր բարքերի ու երեւույթների դեմ:
Իշխանությունների ձեւավորման հարցում կրիմինալը միշտ է իր վճռական դերակատարումն ունեցել, որովհետեւ մեծ հաշվով՝ հենց կրիմինալն է վերահսկել ընտրությունների ընթացքն ու արդյունքները: Տնտեսական կյանքում կրիմինալի դերակատարումը անբեկանելի է. բիզնես-ոլորտներն ու սեփականության իրավունքը որոշվում են հենց քրեական «ռազբորկաների» արդյունքում:
Հասարակական կյանքում նույնպես կրիմինալը հատուկ դերակատարում ունի: Եվ ընդհանրապես՝ հասարակական կյանքը կարգավորվում է կրիմինալ օրենքներով...
Դե մեկ անգամ չէ, որ ասել ենք.ոստիկանական մունդիրի տակ տեղավորված ոչ պակաս քրեածին երեւույթների մասին:
Մի խոսքով, աշխարհի բոլոր երկրներում էլ, իհարկե կրիմինալ կա, եւ իշխանություններն ու հասարակությունը համատեղ ուժերով պայքարում են այդ կրիմինալի դեմ: Հայաստանում էլ ՝ թոզ փչելով իբր փորձում են պայքարել, բայց ստացվում է այնպես որ այդ պայքարում միեւնույնն է շահում է կրիմինալը: Իսկ հասարակությունը ստիպված համակերպվում է այդ կրիմինալ գոյացությունների հետ , որովհետեւ կրիմինալի դեմ պայքարում չի կարող հույս դնել իշխանությունների աջակցության վրա, առավել եւս այն իշխանության, որի օրոք համատարած բարդակ է, քաոս ու ամենաթողություն…
Այնպիսի մի ժամանակներում ենք ապրում, որ գրեթե ամեն օր կարող ենք լսել մի սպանության կամ «սամասուդի» մասին: Չգիտես՝ Սիցիլիայո՞ւմ ես ապրում, թե՞ Հայաստանում:
Մեր երկրում, փաստորեն «զենքով կայֆավատ լինելն» ու մարդկային կյանքեր խլելը՝
մի բաժակ ջուր խմելուն հավասար գործ է դարձել:
Քանզի, ցանկացած մի պատեհապաշտ կարող է զենք ձեռք բերել, ու ուզածդ պահին փամփուշտները շարել դիմացինիդ ճակատին:
Եւ շատ հետաքրքիր է, թե բացի գրեթե գոյություն չունեցող պատկաններից, ինչով են զբաղված ազգիս մանդատավորները՝հատկապես իրենց ընդդիմադիր հայտարարած....ինչո՞ւ եք լուռ պարոնայք:
Մինչեւ երբ այսպես...
Մեր դառը ու ծանր իրականության հերթական դրսեւորումը՝ նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ.-ի սպանությունն էր, որի մասին դեռ երկար եմ խոսելու...
Իրավապահների անգործությունը պիկին է հասնում, եւ դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ