Հայաստանի ազգային հավաքականի մարզումային երկրորդ օրը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ակադեմիայում շարունակում է պատրաստվել Ազգերի լիգայի նոյեմբերյան խաղերին:
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ առաջիկա խաղերին պատրաստվող ազգային հավաքականն ավարտել է մարզումային երկրորդ օրը:
Հայաստանի հավաքականի մարզիչի պաշտոնակատարն ու «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նոյեմբերի 13-ին հանդես կգան նախախաղային ասուլիսով, իսկ ազգային թիմը «Հանրապետական» ստադիոնում Ֆարերյան կղզիների դեմ տնային հանդիպումից առաջ վերջին մարզումը կանցկացնի:
Հայաստան - Ֆարերյան կղզիներ ՈւԵՖ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, կմեկնարկի ժամը 21:00-ին։