Ուկրաինական ուժերը Կուրախովոյից հարավ գտնվող գյուղերում հայտնվել են օպերատիվ շրջափակման մեջ
ՄիջազգայինԱյն բանից հետո, երբ Կուրախովոյի հարավային հատվածում ռուսական ուժերը մտան Դալնոե բնակավայր, Միաժամանակ ընդհուպ մոտեցան Ուսպենովկային՝ կրակային հսկողության տակ վերցնելով այդ գոտու մոտեցման ճանապարհները, ուկրաինական ուժերը Ուսպենովկայից արեւելք ընկած ողջ գոտում հայտնվեցին օպերատիվ շրջապատման մեջ:
Լուրը հաստատում են ուկրաինական աղբյուրները: Մասնավորապես՝ ուկրաինացի զինծառայողը՝ «Մուչնոյ» ազդականչով, հատտատելով տեղեկությունը, հաղորդվում է, որ ժամանակն է «գրպանում» գտնվող գյուղերից զորքերը դուրս բերելու։ Հակառակ դեպքում ֆիզիկական շրջապատումն անխուսափելի է:
Միայն թե, այդ հատվածը ռուսական վերահսկողության տակ անցնելու դեպքում արդեն բուն Կուրախովոն է հայտնվում երեկ կողմից փակված վիճակում, որի արեւմտյան միակ ելքը կգտնվի ռուսական կրակի տակ: Կարճ ասած, անելանելի վիճակ է: