Ալիևը COP29-ն օգտագործում է հակահայկական քարոզչության համար
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նոյեմբերի 12-ին ելույթ ունենալով Բաքվում COP29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ, հերթական սին մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Մենք մեր սեփական ուժերով կատարել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի պահանջները, որոնք մնացել էին թղթի վրա 30 տարի»,– հայտարարել է նա՝ Հայաստանին մեղադրելով «աղետ բերելու» և «տարածաշրջանին էկոլոգիային վնասներ հասցնելու» մեջ, ինչպես նաև Արցախում իրականացված էթնիկ զտումները որակելով որպես «պատմական հաղթանակ»։