Ովքեր են Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները․ Factor.am
ՔրեականՔրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն, Factor.am-ին հայտնեցին իրավապահ կառույցից։
Իրավապահ համակարգում լրատվականի աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի ևս մեկ աշխատակից և մեկ քաղաքացի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։
Factor․am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու և Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։