Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպել՝ Բաքվում COP29-ի անցկացման դեմ (լուսանկարներ, տեսանյութեր)
ՄիջազգայինՆոյեմբերի 11-ին շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույց է կազմակերպել Բաքվում COP29-ի անցկացման դեմ։
Թունբերգը հայտարարել է, որ Ադրբեջանն օգտագործում է COP29-ը որպես «ֆասադ»՝ մեծացնելով այլախոհության նկատմամբ ճնշումը և «սրելով տարածաշրջանային լարվածությունը»:
Ակցիայի ժամանակ հնչել են «Էթնիկ զտումը խաղաղություն չէ» և «Ադրբեջան, ազատի՛ր հայ գերիներին» կարգախոսները։ Ցույցին մասնակցել են նաեւ ռեժիմի զոհ դարձած ադրբեջանցիները։