Գնալով ակնհայտ է դառնում, որ ռուսական ուժերը բոլորովին այլ մասշտաբի խնդիր են լուծում (Քարտեզ)
ՄիջազգայինԹեեւ Կուրախովոյի ճակատի հյուսիսային հատվածում ուկրաինական կողմի կարելի է ասել` հուսահատ ջանքերը հիմնականում ուղղված է Կուրախովոյի ջրամբարի հյուսիսային գոտին պահելուն եւ առանցքային նշանակության Կուրախովոյի մոտակա գոտում շրջապատում թույլ չտալուն, սակայն գնակով ակնհայտ է դառնում, որ ռուսական ուժերը բոլորովին այլ մասշտաբի խնդիր են լուծում:
Այն է` Սելիդովոյի գոտուց վերսկսված ռուսական հարձակումը շատ լայն ճակատով ընթանում է ոչ թե դեպի հարավ` Կուրախովոյի շրջապատման համար, այլ դեպի արեւմուտք (Քարտեզում): Այս ուղղությամբ ուկրաինական կողմն ունի միայն ընթացքից հիմնվող պաշտպանական գծեր, ավելի ճիշտ` ընդամենը թույլ խրամատային համակարգ, որը ռուսներին թույլ է տալիս գրոհել բավականին մեծ արագությամբ: Առաջին փուլում նպատակն ակնհայտ է` դուրս գալ Անդրեեւկա-Նովոտրոեցկոե-Շեվչենկո մայրուղու կենրոնական գոտի, որից հետո հարձակումը կարող է զարգանալ այդ մայրուղուղ հյուսիս եւ հարավ ուղղություններով:
Անդրեեւկա դուրս գալով, ռուսները խորը փիկունքում կփակեն Կուրախովոյի հիմնական ուղիները` ողջ գոտին խորքային շրջապատման մեջ դնելով:
Շեւչենկոյի ուղղությամբ գրոհով ռուսները սկսում են դուրս գալ Պոկրովսկի արեւմտյան թու` դրանով աքցանավորելով Կենտրոնական Դոնեցկի այդ հիմնական հանգույցը:
Միաժամանակ, Անդրեեւկա-Նովոտրոեցկոե-Շեվչենկո մայրուղուն հասնելով, ռուսական ուժերը գրեթե դուրս են գալիս Դնեպրոպետրովսկի մարզ: