Ռուսները խորը ճեղքում են իրականացրել հարավդոնեցկյան ճակատում
ՄիջազգայինՆախօրեին հայտնել էինք, որ ուկրաինական բանակի համար լուրջ վտանգ է ստեղծվել եւս մեկ` հարավդոնեցկյան ճակատի առանցքային հանգույցներից մեկի` Վելիկայա Նովոսելովկայի հարավային հատվածում (https://iravunk.com/?p=297339&l=am): Եվ ահա, ռուսներն այդ ուղղությամբ իրականացրեցին խորը ճեղքում` սկսելով մոտենալ այս գոտում շատ կարեւոր Գուլյայպոլե-Վելիկայա Նովոսելովկա մայրուղուն:
Մոկրյե Յալա գետի արևմտյան ափի հատվածում (Քարտեզում) ռուսական ստորաբաժանումները երկու հարձակումներով առաջին դեպքում կարողացան հաղթահարել հարթավայրը և գրավել Նովոդարովկայից հարավ ընկած բարձունքները՝ դրանով իսկ հասնելով նրա մատույցներին։ Երկրորդ դեպքում գրավեցին Ռովնոպոլ բնակավայրը` աքցանավորելով Նովոդարովկան։ Այս ուղղությամբ, մինչեւ Դնեպրոպետրովսկի մարզ, որից ռուսական ուժերը 9 կմ հեռավորության վրա են, այլեւս բնակավայրեր չկան: Ուկրաինական ուժերն էլ հիմնականում գործում են Վելիկայա Նովոսելովկայի արեւելյան հատվածում` ընդդեմ այստեղից ծավալվող ռուսական հարձակման:
Արդյունքում, կիսաշրջապատված Նովոդարովկայի գրավման դեպքում ռուսները հնարչավորություն ունենա արագորեն դուրս գալ Գուլյայպոլե-Վելիկայա Նովոսելովկա մայրուղ` արեւմտյան թեւից աքցանավորելով այս հատվածում ուկրաինական ամենակարեւորը պաշտպանական հանգույցը` Վելիկայա Նովոսելովկան։ Միաժամանակ դուրս գալ Դնեպրոպետրովսկի սահման, որը, սակայն, այս պահին առաջին հերթին ոչ թե ռազմական, այլ` քաղաքական գործոն է: