Ինչու պետք է աղ ցանել վերքերի վրա
ՀասարակությունՎաղուց ի վեր հայտնի է, որ վերքերին աղ ցանելը շատ ցավոտ ու տհաճ գործընթաց է։ Ինչը կարող է ավելի անբնական թվալ, քան վերքերին աղ ցանելը։ Սակայն իրականում լուրջ վնասվածքների դեպքում հենց աղ է պետք օգտագործել. ընդ որում եւ ծովի, եւ կերակրի աղ։ Այսպիսով, աղ լցնե՞լ, թե՞ ոչ։
Ֆոլիկուլյար անգինան հիվանդություն է, որի ընթացքում կոկորդում բաց վերքեր են առաջանում, ինչը շատ տհաճ զգացողություններ է առջացնում։ Քանի որ ֆոլիկուլի բորբոքումը կարող է բավականին մեծ դժվարություններ առաջացնել, ուստի ամեն ինչ պետք է շատ զգույշ եւ կոկիկ անել։ Նման հիվանդության դեպքում միանգամից պետք է աղի լուծույթով ողողել կոկորդն ու դիմել բժշկի։ Աղի լուծույթը պետք է 3%-ոց լինի։
Ի դեպ, աղի լուծույթով բերանի խոռոչը ողողելը շատ օգտակար է լեզվի կամ լնդերի վրա առաջացած փոքրիկ վերքերի համար։ Այս պարագայում եթե ցանկանում եք լուծույթն ավելի ներգործող եւ բուժիչ դարձնել, ապա պետք է դրա մեջ ավելացնել արեւքուրիկի, նարգիզի, երիցուկի թուրմ ավելացնել։