ՄԻԵԴ-ը աննախադեպ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի. Հայտնի փաստաբանի բացառիկ հաղթանակը
Իրավական«Իրավունքը» տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ավելին, այս վճիռը տարբերվում է ՄԻԵԴ մնացած վճիռներից ընդդեմ Հայաստանի, իսկ, թե ինչո՞վ է այն նախադեպային եւ ի՞նչ «դաս է» այն դատական իշխանության համար «Իրավունքին» մանրամասնել է ՄԻԵԴ նախադեպային վճռի հասած «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմմադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով նախ հաստատելով մեր ունեցած տեղեկատվությունը.
-Այ՛ո, հոկտեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ: ՄԻԵԴ վճիռը «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակը արդեն թղթային տարբերկով էլ է ստացել: Այ՛ո, իրավացի եք, այս վճիռը տարբերվում ՄԻԵԴ մյուս բոլոր վճիռներից, ինչո՞ւ, որովհետեւ սովորաբար ՄԻԵԴ դիմելու համար պետք է սպառել ներպետական բոլոր ատյանները: Այս դեպքում ՄԻԵԴ-ը չսպասեց ՀՀ ներպետական ատյանների վճիռներին եւ իրավամբ իրականացրեց արդարադատություն եւ ըստ էության նախադեպ դարձրեց ՀՀ-ի համար, այսպես ասած, ցույց տալով մեր երկրին դեղին քարտ: Ինչումն էր բանը. մոտ տասնյակի հասնող աշխատողներ ժամանակին աշխատելով գործատուի մոտ չէին ստացել իրենց հասանելիք աշխատավարձի պարտավորությունները, վերջիններս մեր գրասենյակի միջոցով դիմել էին դատական պաշտպանության: Սույն գործ արդեն 7-8 տարի գտնվում է դատարանում, ու մինչ օրս ձգվում է: Տեսենելով առկա իրողությունները «Լեվ Գրուպը» չսպասելով ներպետական ատյանների վերջնական որոշմանը դիմեց ՄԻԵԴ, հիմք ընդունելով Կոնվեցիայի 6-րդ հոդվածը: Որովհետեւ գտնում ենք, որ աշխատավարձի վերաբերյալ հայցերը այն բացառիկ գործերից պետք է լինեն, որոնք պետք է լուծվեն օր առաջ, անկախ դատարանների ծանրաբեռնվածությունից:
Եվ ահա ՄԻԵԴ հաշվի չառնելով այ փաստը, որ ներպետական ատյաններում գործը չի սպառվել վճռեց, որ ակնհայտ խախտում է տեսնում եւ վճռեց ՀՀ-ից հօգուտ իմ վստահորդների գանձել համապատասխան գումար:
Հայտնի փաստաբանի ընդգծում է.
-ՄԻԵԴ-ը նման նախադեպային որոշումներ է կայացրել նաեւ Թուրքիայի համար, որ աշխատավարձների հետ կապված գործերով կարող են չսպասել ներպետական ատյանների կայացրած դատական ակտերին եւ միանգամից կարող դիմել ՄԻԵԴ: Այսինքն ՄԻԵԴ-ը շրջանցելով իմպերատիվ պահանջը, այս գործով որոշում կայացրեց, որ չի սպասելու ներպետական ատյանների որոշմանը եւ գրանցեց Կոնվեցիայի 6-րդ հոդվածի առաջին մասին խախտում:
ՄԻԵԴ-ը, ըստ էության, փաստեց, աշխատողը ճորտ չէ ,ստրուկ չէ ,ունի ժամանակին աշխատավարձ ստանալու իրավունք ,որի կրողն ու ատասխանատուն Հայաստանի հանրապետության իշխանությունն է։