Նամակներ կհանձնվեն դեսպաններին՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ․ «Սրբազան պայքար»
ԹեմաՎաղը՝ նոյեմբերի 12-ին, «Սրբազան պայքար» շարժումն իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ նամակներ է հանձնելու դեսպաններին։
«Դեսպաններին հանձնվելու են նամակներ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ»,– ասված է հայտարարության մեջ։
Իր հերթին Հովհաննես Ավետիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ վաղը ժամը 3-ին լինելու եմ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ: Այնտեղից 3:30 քայլելու եմ սկզբում Եվրոպական Միության պատվիրակության, այնուհետ ԱՄՆ դեսպանատներ: Դեսպաններին հանձնելու եմ նամակներ իշխանության կողմից վարվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ»: