Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը։
ՀՖՖ պաշտոնական կայքը գրում է, որ հավաքականը այսօր` 18:00-ից սկսած, անցկացնելու է առաջին մարզումը։
Ազգային թիմից հրավեր են ստացել հետևյալ 26 ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»)։
Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Ուեստ Քոստ»), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Հովհաննես Համբարձումյան («Նոա»)։
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ. Տիգրան Բարսեղյան («Սլովան Բրատիսլավա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ժիրայր Շաղոյան («Դեբրեցեն»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատյա Կլուժ»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ»), Սոլոմոն Իմե Ուդո («Փյունիկ»), Գոռ Մանվելյան («Նոա»), Կարեն Մուրադյան («Արարատ-Արմենիա»), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին երկու խաղերում նոյեմբերի 14-ին Երևանում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում` Լատվիայի դեմ։ Այդ հանդիպումներում հավաքականի խաղը ղեկավարելու է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանը։