Բարդ պահ է. «Լոկոմոտիվի» մարզական տնօրենը` Տիկնիզյանի հետ բանակցությունների մասին
Սպորտ
«Լոկոմոտիվի» ղեկավարությունը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի հավաքականի խաղացող Նաիր Տիկնիզյանի հետ,այս մասին հայտնում է ակումբի մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը։
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում Նաիր Տիկնիզյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Մենք պարբերաբար սկսում և ավարտում ենք բանակցությունները և կանոնավոր շփման մեջ ենք թիմի հետ: Այնպես չէ, որ մենք առաջարկ ենք արել, և նա մտածում է: Մենք շփվում ենք. սա բարդ պահ է մեր իրականության մեջ»,- Ուլյանովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։