«ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ՌՈՒՍ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԷՐ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆ
ՍպորտՎերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը վաստակել է 93 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ Հայ հունահռոմեական ներից փայլուն է հանդես եկել ու չեմպիոնի կոչումը նվաճել ծնունդով Վարդենիսից ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԸ, իսկ ՇԱՆԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ դարձել է արծաթե մեդալակիր։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել մեր նորընծա Աշխարհի չեմպիոն ՀԱՅԿ ԽԼՈՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Հայկ ։ Շնորհավորում ենք փառահեղ հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 97 կգ քաշային կարգում։ Հինգ գոտեմարտ եմ անցկացրել։ Սկզբից 5։3 հաշվով հաղթեցի գերմանացի մրցակցիս, ապա 8։0 հաշվով պարտության մատնեցի Ղազախստանի ներկայացուցչին, երրորդ գոտեմարտում բացարձակ առավելությամբ 9։0 հաշվով հաղթեցի կիրգիզ մրցակցիս։ Կիսաեզրափակչում ռուս մրցակցիս եմ հաղթել։ Իսկ ահա եզրափակչում 11։6 հաշվով հաղթել եմ Բելառուսի ներկայացուցչին։
- Հայկ, որ գոտեմարտը ավելի բարդ տրվեց։
- Կիսաեզրափակիչ գոտեմարտը, ռուս մրցակցի հետ թեժ պայքարում։
- Երևի պետք էլ չէ հարցնել, թե ինչ զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։
- Շատ աննկարագրելի զգացողություններ, որ բառերով դժվարանում եմ նկարագրել, իսկապես շատ էի ուրախացել, երբ հնչեց մեր երկրի օրհներգը, ծածանեցի մեր Հայոց եռագույն դրոշը։ Այս հաղթանակը շատ կարևոր էր ինձ համար ու շատ երկար սպասված, այն նվիրում եմ իմ ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր զինվորներին, մաղթելով խաղաղ ծառայություն։ Երազանքս է նվաճել Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։ Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեր թերթի հիմնադրման 35-ամյակը, մաղթում անխափան գործունեություն, ամենալավն ու բարին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ