Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքը Ազգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր «Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում «Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ «Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում Հերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար «Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների «Հրապարակ». ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ «Ժողովուրդ». Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերով Ռուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկը

Պետական ​​սահմանի սահմանագծումը և սահմանազատումը մնում է Վրաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգային կարևոր կետ. ՀՀ-ում Վրաստանի դեսպան

Հասարակություն

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրել է մի մակարդակի, որը ոչ միայն ավելի կխորացնի երկու երկրների կապերն, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ անդրադառնալով երկու երկրների միջև առկա հարուստ օրակարգին, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական և ռազմական համագործակցության հարցերին, հայ-վրացական գործընկերության ակնկալիքներին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։ 

-Պարոն դեսպան, Հայաստանն ու Վրաստանը միշտ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ունեցել։ 2024 թվականի հունվարին Հայաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերության միասնական հռչակագիր ստորագրեցին։ Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակը և այդ հռչակագրի ստորագրումը։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է դա կարևոր երկու երկրների հարաբերությունների խորացման տեսանկյունից ։

-Վրացիների և հայերի միջև գոյություն ունի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության դարավոր ավանդույթ: Մեր երկրների միջև համագործակցության ծավալն իր պատմական մակարդակի վրա է տարբեր հարթություններում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էներգետիկ, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Ուրախ եմ հիշեցնել, որ 2023 թվականի հուլիսի 1-ից Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներն առանց անձնագրերի՝ միայն կենսաչափական նույնականացման քարտերով սահմանը հատելու արտոնություն ունեն։ 

2024 թվականի հունվարին Հայաստանը և Վրաստանը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին, որը երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացրեց հաջորդ մակարդակին։ Մենք խորապես հավատացած ենք, որ մեր գործընկերության այս նոր հարթությունը ոչ միայն ավելի կխորացնի Վրաստան-Հայաստան կապերը, այլև մեծապես կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունությանը: 

Ինչպես գիտեք, այս տարվա մարտին «Bank of Georgia Group»-ի հայտարարության համաձայն՝ Վրաստանը Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է աննախադեպ ուղղակի ներդրում, որի շրջանակներում Վրաստանի Բանկը 303,6 մլն ԱՄՆ դոլարով գնել է հայկական խոշորագույն ֆինանսական հաստատությունը՝ «Ամերիա բանկ»-ը։ Ինձ համար ակնհայտ է, որ մոտ ապագայում նշանակալի աճը շոշափելի կլինի մեր ժողովուրդների միջև։

-Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով` սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով Վրաստան այցելեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունները պաշտպանության ոլորտում, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ այցերը երկու երկրների ռազմական կապերի վրա։

-Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին 2024 թվականի հուլիսին շատ հաջող այց է ունեցել Հայաստան: Այցի ընթացքում հուլիսի 13-ին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը: Բացի այդ, նախարար Պապիկյանն այս տարվա սեպտեմբերի 1-ին այցելեց Վրաստան։ Տարբեր ճյուղերի նախարարությունների միջև բարձր մակարդակի այցելությունների այս շատ ակտիվ դինամիկան մեր կառավարությունների միջև չափազանց արդյունավետ համագործակցության վկայությունն է։ Պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցությունը զարգացել է տարիների ընթացքում՝ երկու երկրներին հնարավորություն տալով փոխանակել փորձը պաշտպանության և անվտանգության ոլորտում: Ինչպես գիտեք, Վրաստանը տարիների փորձ ունի ՆԱՏՕ-ի գործընկերության միջազգային առաքելություններում, ինչպես նաև Եվրոպական միության առաքելություններում: Հարկ է նշել, որ Վրաստանը ռազմական կրթության ոլորտում ձեռք բերեց անգնահատելի փորձ և ռազմական ակադեմիայի հետ միասին հիմնեց սերժանտական զորավարժությունների լայնածավալ կենտրոնն ու ունի բոլոր անհրաժեշտ գործիքներն ապագա սպաների պատրաստման համար։ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են Վրաստանում կազմակերպվող կրթական ծրագրերին և բազմազգ զորավարժություններին։ Մենք նաև հյուրընկալում ենք Հայաստանի ներկայացուցիչներին Վրաստանի Պաշտպանական ինստիտուտների կառուցման դպրոցում, որը ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված առաջին հաստատությունն է տարածաշրջանում և մասնագիտական զարգացման, տեղեկատվության փոխանակման, անվտանգության ու պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև պաշտպանության կառավարման ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ է ընձեռում՝ ներառելով տարածաշրջանային և միջազգային համագործակցության խթանումը:

-Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ամիսներ առաջ երկու պետությունների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց, և սահմանի որոշակի հատված սահմանազատվեց։ Ինչպե՞ս կգնահատեք այս բանակցությունները, և ընդհանրապես ո՞րն է Թբիլիսիի տեսակետը Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունեն դրանք Հարավային Կովկասի համար։ 

-Վրաստանն անկեղծորեն շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու հարցում: Մեր կարծիքով՝ խաղաղ գոյակցությունը, երկխոսությունը և կառուցողական համագործակցությունը բխում են բոլորի շահերից։ Վրացական կողմը վերստին իր պատրաստակամությունն է հայտնում՝ նպաստելու և աջակցելու այս գործընթացին այնքան, որքան անհրաժեշտ է և պահանջվում է մեր հարևանների կողմից։ Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:





Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքըԱզգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր«Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում«Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ«Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնումՀերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար«Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների«Հրապարակ». ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ«Ժողովուրդ». Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերովՌուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկըԿուրսկի ճակատում բրիտանական Challenger տանկերի և ամերիկյան Stryker զրահափոխադրիչների որս է ընթանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության«Փաստ». Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը«Ժողովուրդ». Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը«Իսկանդերը» կարող է ոչնչացնել Լեհաստանում ամերիկյան բազան. ռազմական փորձագետՍպիտակ տունը նշել է ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներըՌադայից հայտնել են, թե հաջորդը որ քաղաքը կկորցնի հաջորդ ՈւկրաինանՄբապեն չկա ու վերջ. Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական հրավիրելու մասին Կոբախիձեն ճիշտ է, ուկրաինական պատերազմը երկար չի տեւիՌուսական ազգայնականությունը հակաադրբեջանական կո՞ւրս է վերցնումԽաչիկ Ասրյանը վերջնականապես մերժել է Արշակ Կարապետյանին եւ չեղարկել ստորագրված համագործակցության հուշագիրըԱդրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ. ԽաչատրյանԵթե ռուսն այստեղ չէ, ապա ընտրությունը լինելու է Թուրքիայի կամ Իրանի հետ. Սերգեյ Շաքարյանց Իշխանությունն այլեւս չի կարող ծածկադմփոց անել. ՉախալյանՔՊ-ի նվերը ԱդրբեջանինԶիջումների գնով խաղաղություն հնարավոր է միայն հեքիաթներում, պատրանքներում եւ երազներում...Մենք լուռ ենք անգամ, երբ վրացին ասում է, որ սա իր հողն է. Ալեքսանդր Մանասյան Մի որոշ 100  դրամով կօգնե՞ք…Լավ էլի, պապ, ես էլ գամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ կամ ում պատվերով են հետեւել Բագրատ սրբազանին. ԲԱՄԲԱՍԱՆՔՈրոշեցի Հայաստանի հավաքականի կողքին լինեն ծանր ժամանակներում. նորանշանակ մարզիչԵթե չգիտեն աշխատել, ապա  ճիպոտով կսովորեցնենք աշխատել. Մեսրոպ ՄանուկյանԵս նման հայրենիք չեմ ճանաչում. Վարդան ԶադոյանԱյսպես մի քիչ էլ շարունակվի, տուն-թանգարանները կդառնան մոթելներ ու հոթելներ. ԶԱՐՄԱՆՔՄարությանն իրեն բնորոշ կերպով կապիկություններ է անում փողոցում. Անի ԽաչատրյանՓաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ռազմավարական գործարք կնքել (տեսանյութ)Նատաշա Կորոլևան Սանկտ Պետերբուրգում հարցաքննվել է Իգոր Տալկովի սպանության գործով (տեսանյութ)ՔաղաքաքանդըՍելարայանը` իր մանկության ֆուտբոլային կուռքերի մասինՀայրիկիս հետ եմ ծանոթացել Հայաստանի պատմությանն ու իսկապես սկսել եմ սիրել երկիրը. Սելարայան Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա FAF-ի հայտարարությունը` Ֆարերյան կղզիների դեմ կայանալիք տնային հանդիպումից առաջՄենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնն ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան (տեսանյութ)Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինԿիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ․ ինչի՞ լացեմ դրա մասին երգը լսելիս․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հիմա մինչև էլեկտրական մեքենա չնստեն՝ գործի չեն գնա․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)ՀՀ-ի՝ օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան (տեսանյութ)Ով է այսօր Տավուշի զորամասերից մեկում մահացած 19-ամյա զինծառայողը․ մանրամասներUcom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովըՊետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ իր զավակը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից՝ բանակ չգնալու համար. Պապիկյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top