Ռուսական ստրատեգիական ավիացիան այս պահին զանգվածային հարձակում է իրականացնում
ՄիջազգայինՌուսաստանի օդատիեզերական ուժերի ստրատեգիական ավիացիան վաղ առավետյան օդ է բարձրացել:
Ուկրաինական աղբյուրները հայտնել են մինչև 8 Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչների մասին, որոնք օդ են բարձրացել Կոլա թերակղզու Օլենյա օդանավակայանից, թեեւ ռուսական աղբյուրները հայտնում են առնվազն 14 նման ինքնաթիռի մարտական թռիչքի մասին։ Նրանք մոտենում են արձակման գծերին, որտեղ նրանց կարող է միանալ Տու-22Մ3-ը։
Մի շարք ռազմական ալիքներ գրում են, որ արձակումները կատարվել են։
Միաժամանակ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հարվածային անօդաչու սարքերով։
Ենթադրվում է, որ սա Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական անօդաչուների երեկվա հարձակման պատասխանն է: