Ռուսական և հյուսիսկորեական 50 հազար զինծառայողներ պատրաստվում են զանգվածային հարձակման Կուրսկում. New York Times
Միջազգային«Ռուսական և հյուսիսկորեական 50 հազար զինծառայողներ պատրաստվում են զանգվածային հարձակման՝ Կուրսկի շրջանի տարածքները հետ գրավելու համար»,- հայտնում է New York Times-ը:
Ռուսաստանը հավաքում է իր ուժերը՝ առանց արևելքից զինվորներին դուրս բերելու՝ թույլ տալով նրանց միաժամանակ հարձակվել բազմաթիվ ճակատներով, մանրամասնում է աղբյուրը` ավելացնելով.
«Եթե Ռուսաստանը արագացնի իր հարձակումը, կարող է կանգ չառնել սահմանին, այլ փորձել է ավելի հետ մղել ուկրաինական զորքերը։ Անհասկանալի է, թե արդյոք Հյուսիսային Կորեայի կառավարությունը թույլ կտա՞ իր զորքերին ընդլայնված գործողություններ իրականացնել Ուկրաինայում, թե դրանք նախատեսված են միայն Կուրսկի մոտ հակահարձակման համար, ասել են ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաները: Որոշ ամերիկացի պաշտոնյաներ կարծում են, որ Հյուսիսային Կորեան կարող է հրամայել իր զորքերին կանգ առնել սահմանին, մինչ ռուսական զորքերը ավելի խորն են շարժվում դեպի Ուկրաինա»: