Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «վերջին փորձը» կանեն. The Telegraph
ՄիջազգայինՖրանսիան և Մեծ Բրիտանիան «վերջին փորձը» կանեն՝ թույլ չտալու ԱՄՆ-ին կրճատել ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Դոնալդ Թրամփի նախագահի պաշտոնին վերադառնալով, պարզել է The Telegraph-ը։
Երկու երկրների առաջնորդները՝ Քեյր Սթարմերը և Էմանուել Մակրոնը, կքննարկեն, թե արդյոք կարելի՞ է Ջո Բայդենին համոզել` թույլ տալ Ուկրաինային «Storm Shadow» հրթիռային հարձակումներ իրականացնել Ռուսաստանի հեռավոր թիրախների վրա։ Քաղաքական գործիչները հույս ունեն, որ Բայդենը կհամաձայնի՝ ցանկանալով պահպանել իր քաղաքական ժառանգությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին հայտարարել էր, որ Կիևին թույլ տալով օգտագործել արևմտյան հեռահար զենքեր Ռուսաստանին հարվածելու համար ՆԱՏՕ-ի երկրներին կդարձնի հակամարտության անմիջական մասնակից: Այսինքն, նման թույլտվությամբ Թրամփին փաստի առաջ կկանգնեցնեն: