Շուրջերկրյա նավարկություն` Թրամփին դեմ եւ նրա օրոք ԱՄՆ-ում մնալ չցանկացողների համար
ՄիջազգայինԱՄՆ-ում շուրջերկրյա նավարկություն է կազմակերպվել այն անձանց համար, ովքեր դեմ են Թրամփի նախագահությանը եւ չեն ցանկանում այդ ժամանակահատվածում մնալ ԱՄՆ-ում։
Skip Forward շրջագայությունը ներառում է այցելություններ բոլոր մայրցամաքների 140 երկրներ Villa Vie Odyssey զբոսանավով: Բացի այդ, ցանկացողները կարող են գնել «Միջնաժամկետ ընտրություններ» փաթեթ՝ 2026 թվականի աշնանը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Միացյալ Նահանգներ վերադառնալ ցանկացողների համար: Վաճառվում են նաև մեկ և երեք տարվա տոմսեր հաղորդում է Business Insider-ը:
All inclusive տարբերակով մեկ նավախվիկի արժեքը չորս տարվա համար սկսվում է 255,9 հազար դոլարից, երկտեղանոց համարն արժե 319 հազար դոլար: Ուղևորներին առաջարկվում են ֆիթնես եւ այլ հարմարություններ, ալկոհոլ ճաշի և ընթրիքի ժամանակ, ինտերնետ և նույնիսկ աշխատասենյակներ և կոնֆերանսների սենյակ: