Աստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համար Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասին Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքը Ազգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր «Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում «Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ «Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում Հերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար

Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը

Մշակութային

Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր Օսկարի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։ 

««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:

Deadline-ի հոդվածում նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ հայ բնակչության դեմ ռազմական գործողություններից տուժածների ցավալի պատմությունը դիտարկվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում։ 

Լրատվամիջոցի  տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել  Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ 

Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին իրենց հիասթափությունն են հայտնել և նշել. «Մեր թիմի համար սա շատ տխուր նորություն է. երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր ստեղծողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձը, ովքեր արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։

Այն բանից հետո, երբ Հորդանանը ֆիլմը հանել է «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից, Կինոակադեմիան կինոգործիչներին ասել է, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։

Հայրապետյանը և Հուրանին նշել են, որ այժմ կազմակերպում են ֆիլմի առաջնային ցուցադրությունը ԱՄՆ-ում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ սկսած նոյեմբերի 29-ից։ «Մենք ձգտում ենք կիսել մեր իրական պատմությունը՝ չնայած առկա խոչընդոտներին»,- նշել են նրանք։

 «Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Ամմանում կայացած Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI):

Ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսին Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր վավերագրական կինոփառատոնում, որտեղ այն նոմինացվել է «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։ 

«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։ 

Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը որոշման հետ կապված դեռ մեկնաբանություն չի տվել։ 

Սկզբնաղբյուրը՝ armenpress.am





Աստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին«Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասինՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքըԱզգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր«Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում«Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ«Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնումՀերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար«Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների«Հրապարակ». ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ«Ժողովուրդ». Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերովՌուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկըԿուրսկի ճակատում բրիտանական Challenger տանկերի և ամերիկյան Stryker զրահափոխադրիչների որս է ընթանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության«Փաստ». Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը«Ժողովուրդ». Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը«Իսկանդերը» կարող է ոչնչացնել Լեհաստանում ամերիկյան բազան. ռազմական փորձագետՍպիտակ տունը նշել է ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներըՌադայից հայտնել են, թե հաջորդը որ քաղաքը կկորցնի հաջորդ ՈւկրաինանՄբապեն չկա ու վերջ. Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական հրավիրելու մասին Կոբախիձեն ճիշտ է, ուկրաինական պատերազմը երկար չի տեւիՌուսական ազգայնականությունը հակաադրբեջանական կո՞ւրս է վերցնումԽաչիկ Ասրյանը վերջնականապես մերժել է Արշակ Կարապետյանին եւ չեղարկել ստորագրված համագործակցության հուշագիրըԱդրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ. ԽաչատրյանԵթե ռուսն այստեղ չէ, ապա ընտրությունը լինելու է Թուրքիայի կամ Իրանի հետ. Սերգեյ Շաքարյանց Իշխանությունն այլեւս չի կարող ծածկադմփոց անել. ՉախալյանՔՊ-ի նվերը ԱդրբեջանինԶիջումների գնով խաղաղություն հնարավոր է միայն հեքիաթներում, պատրանքներում եւ երազներում...Մենք լուռ ենք անգամ, երբ վրացին ասում է, որ սա իր հողն է. Ալեքսանդր Մանասյան Մի որոշ 100  դրամով կօգնե՞ք…Լավ էլի, պապ, ես էլ գամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ կամ ում պատվերով են հետեւել Բագրատ սրբազանին. ԲԱՄԲԱՍԱՆՔՈրոշեցի Հայաստանի հավաքականի կողքին լինեն ծանր ժամանակներում. նորանշանակ մարզիչԵթե չգիտեն աշխատել, ապա  ճիպոտով կսովորեցնենք աշխատել. Մեսրոպ ՄանուկյանԵս նման հայրենիք չեմ ճանաչում. Վարդան ԶադոյանԱյսպես մի քիչ էլ շարունակվի, տուն-թանգարանները կդառնան մոթելներ ու հոթելներ. ԶԱՐՄԱՆՔՄարությանն իրեն բնորոշ կերպով կապիկություններ է անում փողոցում. Անի ԽաչատրյանՓաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ռազմավարական գործարք կնքել (տեսանյութ)Նատաշա Կորոլևան Սանկտ Պետերբուրգում հարցաքննվել է Իգոր Տալկովի սպանության գործով (տեսանյութ)ՔաղաքաքանդըՍելարայանը` իր մանկության ֆուտբոլային կուռքերի մասինՀայրիկիս հետ եմ ծանոթացել Հայաստանի պատմությանն ու իսկապես սկսել եմ սիրել երկիրը. Սելարայան Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա FAF-ի հայտարարությունը` Ֆարերյան կղզիների դեմ կայանալիք տնային հանդիպումից առաջՄենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնն ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան (տեսանյութ)Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինԿիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ․ ինչի՞ լացեմ դրա մասին երգը լսելիս․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հիմա մինչև էլեկտրական մեքենա չնստեն՝ գործի չեն գնա․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top