Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքը Ազգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր «Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում «Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ «Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում Հերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար «Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների «Հրապարակ». ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ «Ժողովուրդ». Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերով Ռուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկը

Շատ ծանր է տեսնել այս ամենը, թատրոն փակելը ո՞րն է. Մազմանյանի այրին «Գոյ»-եցիների կողքին է

Մշակութային

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի աշխատակիցներն արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ շարունակում են նստացույցը՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարությունից միջանկյալ լուծում. թատրոնի աշխատանքների վերսկսում մինչեւ դատարանի եւ իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը:

35 տարի գործող «Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ՝ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։ Իսկ մինչ կլինի դատարանի որոշումը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը փակ է պահում «Գոյ»-ի դռները «Գոյ»-եցիների համար:

Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել ««Գոյ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, լուսահոգի Արմեն Մազմանյանի այրու՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՆԻՆԱ ՏԱՏԿԱԼՈՅԻ հետ:

Նինա Իգորեւնա, վստահ ենք, որ հետեւում եք, թե ինչ է կատարվում հիմա Ձեր ամուսնու՝ պարոն Մազմանյանի ստեղծած «Գոյ» թատրոնի շուրջ: Ի՞նչ կասեք տեղի ունեցողի մասին:

Ես մի պատմություն կպատմեմ, որից հետո՝ Ձեզ համար էլ պարզ կլինի, թե ինչ է կատարվում: Ապրում էր, կար մի տղամարդ՝ տաղանդավոր, համարձակ եւ շատ հայրենասեր ու զգացմունքային: Նա ստեղծել է տուն, թատրոն, ապրել իր կյանքով, դաստիարակել է հայրենասերների սերունդ: Մի երգ կա, որտեղ ասվում է՝ «Вместо золота плавят олово…» (Նիկոլայ Նոսկովի երգն է, - հեղինակ): Արմենը շատ էր սիրում այդ երգը, այդ երգը նրա մասին էր: Նա անասելի չէր սիրում դավաճաններին, չէր սիրում վախկոտներին եւ անգրագետներին: Իսկ վերջիններս նույնքան չէին սիրում իրեն, ատում էին: Ստեղծարար մարդ էր, իսկ այդ մարդիկ ոչինչ անել չգիտեին, կարողանում էին միայն դավաճանել, նախանձել: Եվ ահա նա մահացավ, իսկ նրանք մնացին: Ի՞նչ եք կարծում՝ նրանք կարող էին փոխվել, իհարկե՝ ոչ: Այդ մարդիկ ոչ միայն շարունակում են ապրել, այլեւ համարձակվում են ատել նրան նույնիսկ հիմա՝ հետմահու: Պայքարում են նրա ստվերի դեմ, հիմա նրանք դա կարողանում են անել եւ անում են: Ու նաեւ իր զավակներին են ատում, որովհետեւ այն երեխաները, որոնք նստացույց են անում այս օրերին, ի՛ր երեխաներն են:

— Ի՞նչ կփոխանցեք, ինչպես Դուք եք ասում, Արմեն Մազմանյանի երեխաներին՝ այն «Գոյ»-եցիներին, որոնք արդեն 5-6 օր է 24 -ժամյա նստացույց են իրականացնում թատրոնի դիմաց:

Նրանց մեծ մասը մեր սանիկներն են: Մենք ենք նրանց կնքել, Արմենի մահից հետո՝ նրանցից շատերը, որոնք որդիներ են ունեցել, նրա անունով են կոչել: Ես ի՞նչ կարող եմ ասել, ես ամեն օր նրանց հետ կապի մեջ եմ ու իրենց կողքին եմ: Եվ առաջին հերթին նրանք էին Արմենի մահից հետո՝ միշտ եղել իմ կողքին: Մենք միասին ենք սարքել Արմենի շիրիմը, միասին ենք ամեն ինչ արել եւ հիմա էլ միասին ենք:

— Եթե այսօր պարոն Մազմանյանը ողջ լիներ, ըստ Ձեզ, ի՞նչ կասեր, ի՞նչ կաներ՝ ստեղծված իրավիճակում:

Կպայքարեր, թույլ չէր տա թատրոնը փակեն: Բայց այնպիսի մարդիկ, ինչպիսին նա է, այսօր պետք չեն: Այդպիսի մարդիկ համարվում են ավելորդ: Հայրենասեր, ռոմանտիկ եւ տաղանդավոր մարդկանց հիմա ատում են եւ վերջ: Այս թատրոնը շատ ծանր պայմաններում է ստեղծվել, ամբողջ ընտանիքով օգնում էինք Արմենին, ու այսօր խոսել այս ամենի մասին, անչափ դժվար է…

— Համաձայնեք, որ այսօր մեզանում մազմանյանությունն է պակասում, ով կշրխկացներ ճշմարտությունն ամենքի երեսին, ամեն մեկին իր տեղը ցույց կտար…

Իհարկե… Նա իր ճշմարտության համար պայքարում էր, չէր վախենում, բայց այն ժամանակ մարդիկ ուրիշ էին, հիմա փոխվել են: Բարեբախտաբար, նա կարողացավ դաստիարակել այդպիսի սերունդ, այսօր այդ հայրենասեր տղամարդիկ ու աղջիկները պայքարում են «Գոյ»-ի համար, բայց նրանք քիչ են: Նայեք, թե ովքեր են նրանց կողքին, ուրիշ թատրոնների դերասաններ, ռեժիսորներ չկան, որովհետեւ բոլորը կոնֆորմիստ են եւ վախենում են: Բայց իրենց էլ կարելի է հասկանալ: Այսօր թատրոն, համալսարան փակելը, ցավոք, դարձել է «նորմալ»:

— Հուսանք՝ «Գոյ»-ը կոկորդներին կկանգնի, ու այս անգամ գոնե պայքարը հաջողությամբ կպսակվի:

Ես մտածում եմ, որ կա Աստծո դատաստան: Կարող է ամեն ինչ փոխվել: Տա Աստված, չգիտեմ… Չեմ ասի, թե հուսահատված եմ, բայց ծանր է շատ: Ծանր է տեսնել նման մարդկանց, նման վերաբերմունք, նման քաղաքականություն: Թատրոն փակելը ո՞րն է: Գիտեք, պատմության մեջ, գրականության մեջ միշտ էլ եղել են այդպիսի կերպարներ, բայց, միեւնույնն է, ինձ համար շատ ծանր է այս ամենը, որովհետեւ իմ ընտանիքի հետ է կատարվում: Եթե որեւէ մեկի հետ նման բան տեղի ունենար, ես կգնայի եւ կանգնեի իրենց կողքին, իսկ իմ կողքին կանգնեցին միայն այս երեխաները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ





Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանների բողոքըԱզգերի լիգա. Հայաստան-Ֆարերյան կղզիներ, օրվա այլ խաղեր«Հրապարակ». Գյումրին մնացել է ոմանց կոկորդում«Փաստ». ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ«Ժողովուրդ». «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնումՀերթական ծանր սպառնալիքն ուկրաինական բանակի համար«Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների«Հրապարակ». ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ«Ժողովուրդ». Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերովՌուսական դեսանտը ներխուժել է Կուպյանսկ` Խարկովի առանցքային բնակավարներից մեկըԿուրսկի ճակատում բրիտանական Challenger տանկերի և ամերիկյան Stryker զրահափոխադրիչների որս է ընթանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության«Փաստ». Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը«Ժողովուրդ». Ինչպես է ՔՊ-ն լուծելու Գյումրիում ստեղծված ճգնաժամը«Իսկանդերը» կարող է ոչնչացնել Լեհաստանում ամերիկյան բազան. ռազմական փորձագետՍպիտակ տունը նշել է ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներըՌադայից հայտնել են, թե հաջորդը որ քաղաքը կկորցնի հաջորդ ՈւկրաինանՄբապեն չկա ու վերջ. Դեշամը` Մբապեին Ֆրանսիայի հավաքական հրավիրելու մասին Կոբախիձեն ճիշտ է, ուկրաինական պատերազմը երկար չի տեւիՌուսական ազգայնականությունը հակաադրբեջանական կո՞ւրս է վերցնումԽաչիկ Ասրյանը վերջնականապես մերժել է Արշակ Կարապետյանին եւ չեղարկել ստորագրված համագործակցության հուշագիրըԱդրբեջանը շարունակելու է գերիներին օգտագործել որպես լծակ ՀՀ-ի դեմ. ԽաչատրյանԵթե ռուսն այստեղ չէ, ապա ընտրությունը լինելու է Թուրքիայի կամ Իրանի հետ. Սերգեյ Շաքարյանց Իշխանությունն այլեւս չի կարող ծածկադմփոց անել. ՉախալյանՔՊ-ի նվերը ԱդրբեջանինԶիջումների գնով խաղաղություն հնարավոր է միայն հեքիաթներում, պատրանքներում եւ երազներում...Մենք լուռ ենք անգամ, երբ վրացին ասում է, որ սա իր հողն է. Ալեքսանդր Մանասյան Մի որոշ 100  դրամով կօգնե՞ք…Լավ էլի, պապ, ես էլ գամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈվ կամ ում պատվերով են հետեւել Բագրատ սրբազանին. ԲԱՄԲԱՍԱՆՔՈրոշեցի Հայաստանի հավաքականի կողքին լինեն ծանր ժամանակներում. նորանշանակ մարզիչԵթե չգիտեն աշխատել, ապա  ճիպոտով կսովորեցնենք աշխատել. Մեսրոպ ՄանուկյանԵս նման հայրենիք չեմ ճանաչում. Վարդան ԶադոյանԱյսպես մի քիչ էլ շարունակվի, տուն-թանգարանները կդառնան մոթելներ ու հոթելներ. ԶԱՐՄԱՆՔՄարությանն իրեն բնորոշ կերպով կապիկություններ է անում փողոցում. Անի ԽաչատրյանՓաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ռազմավարական գործարք կնքել (տեսանյութ)Նատաշա Կորոլևան Սանկտ Պետերբուրգում հարցաքննվել է Իգոր Տալկովի սպանության գործով (տեսանյութ)ՔաղաքաքանդըՍելարայանը` իր մանկության ֆուտբոլային կուռքերի մասինՀայրիկիս հետ եմ ծանոթացել Հայաստանի պատմությանն ու իսկապես սկսել եմ սիրել երկիրը. Սելարայան Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա FAF-ի հայտարարությունը` Ֆարերյան կղզիների դեմ կայանալիք տնային հանդիպումից առաջՄենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնն ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան (տեսանյութ)Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասինԿիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ․ ինչի՞ լացեմ դրա մասին երգը լսելիս․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)Հեղափոխական տղերքը մետրո էին նստում, հիմա մինչև էլեկտրական մեքենա չնստեն՝ գործի չեն գնա․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)ՀՀ-ի՝ օկուպացված շուրջ 200 քառ. կմ տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ. Պապիկյան (տեսանյութ)Ով է այսօր Տավուշի զորամասերից մեկում մահացած 19-ամյա զինծառայողը․ մանրամասներUcom-ի աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովըՊետական պաշտոնյան պիտի իրեն թույլ չտա, որ իր զավակը հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից՝ բանակ չգնալու համար. Պապիկյան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top