ՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔ Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքը Որպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.Գունկո ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸ Աղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ) Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան 33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ) Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ) Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ Սուքիասյան

«Փարաջանով 100» հավաքածուն զարմացրել է իտալացի հանդիսատեսին, հերթը հայ հանդիսատեսինն է

Տեսանյութեր

«Փարաջանով 100» շարֆերի եւ զգեստների հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակում գրանցած մեծ հաջողությունից հետո՝ առաջին անգամ կներկայացվի Հայաստանում: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը: Կայանալիք փակ միջոցառմանն ընդառաջ՝ հենց Փարաջանովի տուն-թանգարանում փակագծեր են բացել հավաքածուի համահեղինակները՝ «Արտույտ»-ի հիմնադիր Արեւիկ Առաքելյանն ու «Միլանի նոր տաղանդներ»-ի հիմնադիր Տարիել Բիշարյանը:

«ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ»

Կարեւորելով Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ արդեն 7 տարի շարունակվող համագործակցությունը՝ ԱՐԵՎԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ նախ խոսեց Միլանում կայացած ցուցադրության մասին, որն իրականացել է Բագատի Վալսեկի թանգարանում, որտեղ Վերածննդի դարաշրջանի աշխատանքներ են ներկայացվում, իսկ Փարաջանովն իր ստեղծագործություններով անդրադարձել է այդ շրջանին։ 

«Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել։ Միլանի Բագատի Վալսեկի թանգարանը ձեւավորվել է երկու եղբայրների՝ Բարոն Ֆաուստոյի եւ Ջուզեպպե Բագատի Վարսեկի կողմից, ովքեր 19-րդ դարի իրենց ընտանեկան տունը նեոռենեսանս  ոճով վերակառուցել են Միլանի կենտրոնում, կահավորել են 15-16-րդ դարի իտալական հավաքածուներով։ Իսկ մենք ընտրել էինք Փարաջանովի ավելի շատ ռենեսանսի ոճը, այդ իսկ պատճառով ընտրեցինք այդ թանգարանը», - ասաց Առաքելյանը եւ ընդգծեց, որ ի սկզբանե ունեցել են մետաքսե շարֆերի հավաքածու՝ Փարաջանովի կոլաժների հիման վրա։

«Այս տարի Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ եւ մենք եւս մասնակցեցինք: 2017-ից ի վեր տարին 2 անգամ մասնակցում ենք Միլանի նորաձեւության շաբաթներին, այս անգամ էլ որոշեցինք ծրագիր ներկայացնել՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված, եւ Փարաջանովյան շնչով ստեղծված հագուստների ու շարֆերի հավաքածուն ցուցադրել, ու ընդհանրապես Միլանում անցկացնել Փարաջանովյան օր: Արձագանքները հետաքրքիր էին, շլացուցիչ, մենք զարմացրինք իտալացի հանդիսատեսին: Միջոցառումից հետո տարբեր արտ-կուրատորներ մոտենում էին ու շնորհակալություն հայտնում, որ կարողացան ավելի խորապես ծանոթանալ Փարաջանովի արվեստին: Եղել են նաեւ այցելուներ, որոնց համար Սերգեյ Փարաջանովը բացահայտում էր: Պատասխանատվությունդ ավելի է մեծանում, երբ երկիր ես ներկայացնում, իսկ արձագանքերից հասկանալի է դառնում, որ նման համաշխարհային գիգանտին ներկայացնելը Հայաստանի մշակութային հաղթանակն է»,- նշեց Առաքելյանը եւ հավելեց, որ նորաձեւության շաբաթվա շրջանակում կազմակերպվել է նաեւ կինոդիտում՝ փարաջանովյան օր նվիրելով Միլանին: Երկօրյա միջոցառմանը ցուցադրվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը, անցկացվել է դասախոսություն։

«ԹՎԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ՝ ՈԳԵՇՆՉՎԱԾ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՑ»

ՏԱՐԻԵԼ ԲԻՇԱՐՅԱՆՆ էլ ընդգծեց, որ ցուցադրության շեշտը դրել են շարֆերի վրա, իսկ զգեստները ստեղծել են ցուցադրությունը լրացնելու, Փարաջանովի արվեստն ավելի լայն ներկայացնելու նպատակով։

 

«Հագուստները վաճառքի համար չեն, իսկ շարֆերի մի մասը Փարաջանովի կոլաժների արտատպումն են, մի մասն էլ ստեղծվել է՝ ոգեշնչված Փարաջանովի արվեստից։ Միլանում նաեւ թվային արվեստի ցուցադրություն ենք կազմակերպել, որի շրջանակում իտալացի 9 եւ հայ 1 նկարիչ ներկայացրել են թվային արվեստ՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովից: Շատ ուրախ ենք, որ ցուցադրությունն այնքան հաջողված է, որ այն արդեն Երեւանում ենք ներկայացնելու։ Ցուցադրությանը Իտալիայից Հայաստան է ժամանելու մեր թիմը», - մանրամասնեց Բիշարյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Հոբելյանական միջոցառումների իրականացման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 1 մլրդ դրամի չափով գումար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔԱղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում ենԿրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է․ քաղաքագետՀայաստանի և Ռուսաստանի հավաքականները հնարավոր է ընկերական խաղ անցկացնեն«Ինտերի» նախագահը` ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին Ֆաշիզմի դեմ դրոշակակիրն այսօր Ռուսաստանն է, մենք պետք է լինենք նրա կողքին այս պայքարում. ՂազարյանՓաշինյանը շտապեց ցավակցել ադրբեջանցիներինԱլիևը, AZAL ինքնաթիռի կործանման պատճառով, Ռուսաստանից վերադառնում է ԲաքուՄեր ազգի առջեւ կանգնած է լինել-չլինելու հարց, քվեարկե՛նք լինելու օգտին. Գյուլնարա ԱլեքսանյանԵս ձեր փոխարեն կուրախանայի. նախարարն ընդունում է՝ առողջապահական համակարգը պատրաստ չէր ապահովագրությանՄենք չենք պատրաստվում համագործակցել իշխանությունը զավթած խմբակի հետ. Հայկ ԲաբուխանյանՈւկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց զանգվածային հարվածներ հասցնելու մասինԱզգային անվտանգությունը պետք է կասեցնի ֆաշիստական կառույցի ներկայությունը մեր երկրում. ՆերսիսյանԱյսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top