Վրաստանում «հեղափոխությունը» ոչ մի կերպ առաջ չի գնում (Տեսանյութ)
ՄիջազգայինԹբիլիսիում ցուցարարներ նորից փակել են Ազատության հրապարակը խորհրդարանի շենքի մոտ։
Ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիները եկել են Ազատության հրապարակ ու փակել երթեւեկությունը։ Նրանք կրում են ԵՄ դրոշներ՝ ի նշան Վրաստանի եվրաինտեգրմանն աջակցելու և բողոքում են ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցության գործողությունների դեմ։
Բայց դատելով ընդհանուր պատկերից, «հեղափոխությունը» ոչ մի կերպ առաջ չի գնում: