ԱՄՆ-ում վերջապես ավարտվել է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը. Թրամփի հաղթանակը թվերով
ՄիջազգայինԱՄՆ-ում վերջապես ավարտվել է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը։
Այսպիսով` Դոնալդ Թրամփը հաղթել է ընտրիչների 312 ձայնով, թեեւ նրա օգտին քվեարկել է 74 650 754 մարդ կամ մասնակիցների 50.5%-ը:
Կամալա Հարիսը ստացել է 226 ձայն, նրան օգտին քվեարկել է 70 916 946 մարդ կամ 47.9%-ը:
312 եւ 226 ձայնի հարաբերությունն այն կարգի է, որ Թրամփի հաղթանակը կարելի է համարել ջախջախիչ: Թեեւ մյուս կողմից էլ` 74,6 միլիոնն այդքան էլ կտրուկ առավելություն չէ 71 միլիոնի համեմատ, եւ կարելի է ֆիքսել, որ իրականում ամերիկյան հասարակությունը երկու մոտավոր հավասար մասերի է բաժանվել, ինչը կարող է շատ վտանգավոր հետընտրական զարգացումների տանել:
Ընտրւչները կքվեարկեն 2024 թվականի դեկտեմբերի 17-ին։
Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի երդմնակալությունը նշանակված է 2025 թվականի հունվարի 20-ին։
Ինչ վերչաբերում է մյուս ընտրություններին, ապա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ձայների բաշխման վերաբերյալ վերջնական արդյունքներ չկան: Այս պահին դեմոկրատներն ունեն 202 մանդատ, հանրապետականները` 213: Մեծամասնություն վերցնելու ստերին շեմը 218 մանդատն է, եւ որոշ հաշվարկներով, հանրապետականներն այս պահին ունեն 222-223 մանդատի հույս:
Իսկ ահա սենատում հանրապետականները 53 մանդատով արդեն մեծամասնություն են` դեմոկրատների 46 եւ մեկ անկախ մանդատի դիմաց: